News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում «Մարտի 1»-ի զոհերի իրավահաջորդներն ընդդեմ արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների իրավահաջորդների դատական հայցի քննությունը կրկին չկայացավ. հայցվորը կողմը կրկին չէր ներկայացել դատարան։

Լրագրողների հետ զրույցում պատասխանող կողմի ներկայացուցիչ, փաստաբան Նաիրա Հակոբյանն ասաց, որ իրենց կողմից ներկայացված էր հայցային վաղեմություն եւ ըստ դատավարական ընթացակարգերի դատարանը պետք է ապացույցները բեռը բաշխեր, ապացույցներ ստանալուց հետո պետք է անցներ վճիռի հրապարակմանը. «Սա ուղղակիորեն դատարանի կողմից քննարկվում է, թե հայցվորները երբ են տեղեկացվել եւ հայցային վճիռ կիրառելու կամ չկիրառելու որոշում է կայացնում։ Դատարանը հոկտեմբերի 14-ին է վճռի հրապարակում նշանակել։ Եթե գտնի, որ սույն գործով կա ժամկետների խախտում, ապա կկիրառի հայցային վաղեմություն, հայցը կմերժի կամ չի կիրառի հայցային վաղեմություն եւ գործի քննությունը կվերսկսվի»։

Փաստաբանը նշեց, որ Քաղաքացիական դատավարությունը հստակ սահմանում է, եթե հայցվոր կողմն անընդմեջ 2 դատական նիստի չի ներկայանում, ապա Քաղաքացիական դատավարության կարգով դատարանն իրավունք ունի հայցն առանց քննության թողնել. «Հայցվորի ներկայանալ կամ չներկայանալը որեւէ ազդեցություն չի կարող ունենալ գործի ելքի կամ դատարանի կողմից կայացվելիք դատական ակտի վրա»։

Լրագրողների հետ զրույցում սեւազգեստ մայր Սաթենիկ Խլղաթյանն ասաց, որ այս քաղաքացիական հայցը հայցվորի համար նույնպես շոու է. «Սարգիս Քլոյանը հայտարարեց, որ իրենք չեն ներկայանալու Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստերին, քանի որ դա շոու էր։ Այսինքն՝ այս մարդիկ պատրաստ են մասնակցել շոուների։ Այսինքն՝ եթե այսքան տարի Ռոբերտ Քոչարյանի դատական նիստին են գնում, իրենք մասնակցում են, գիտակցելով, որ շոուի են մասնակցում, բնականաբար, իրենք այս դատական նիստին չէին գա։ Սա հերթական շոու էր։ Ես պնդում եմ, որ իրենց երեխաները գնացել էին թալան անելու, իրենք էլ նպաստել էին, որ իրենց երեխաները գնան թալան անելու, որովհետեւ համոզված էին, որ այսօրվա Կառավարությունը պինդ կանգնելու է իրենց մեջքին»։

Հարցին՝ արդյոք իրենք՝ պատասխանող կողմը, պատրաստվո՞ւմ է ներողություն խնդրել հայցվոր կողմից, Խլղաթյանն ասաց. «Թող գային, որ ներողություն խնդրեինք։ Որ գնացել են թալան անելու, ես ներողություն խնդրե՞մ։ Իրենց թալանների համար մեզ են դատի տվել։ Իրենց օգտագործում են որպես շոուի մասնակիցներ, վճարում են դրա համար. վճարվում ու վարքաբեկում են։ Քանի որ վարչապետը հայտարարեց, թե պետական բյուջեն տեղում է եւ բյուջեից 30 միլիոն տվեցին նրանց։ Ես կրկնում եմ, որ 30 միլիոնը շատ քիչ է, որ տվեցինք իրենց։ Եթե թալանի համար կարողանում են 30 միլիոն տալ, բա հայրենիքի համար…»։

Անդրադառնալով Քլոյանի այն հայտարարությանը, որ այդ 30 միլիոն դրամը կշպրտի Մարգարիտայի երեսին՝ ասաց. «Քլոյանի 10 մատերի եղունգները քաշես, 30 միլիոն էլ չէ 3 հազար դրամ էլ ոչ մեկին չի տալիս։ Որ շպրտում է, թող շպրտի իր թոռնիկների բերանին, ոչ թե տիկին Մարգարիայի բերանին։ Այդ գումարը տիկին Մարգարիտան իր համար չի ուզում, ինքը պահանջում է Կառավարությունից, որպեսզի այս ընտանիքներին օգնի»։

Հիշեցնենք, որ հայցվոր կողմը գտնում է, որ Մարգարիտա Խաչատրյանի հետեւյալ արտահայտությունը զրպարտություն է համարվում.

«Գտնում ենք՝ առաջնահերթությունը պետք է տրվեր զոհվածների ընտանիքում Արցախյան շարժման ժամանակ խաղաղ պայմաններում զոհվածի ընտանիքներին, ոչ թե Օպերայից մինչեւ քաղաքապետարան խանութ թալանողներին։ Ո՞ր հոգաբարձուների խորհրդին 30 միլիոն տրամադրեցին, ո՞ր նիստով անցկացրին, չէ՞ որ նրանք Օպերայից մինչեւ քաղաքապետարան պայքարում էին խանութ թալանելու, երկիրը աղավաղելու եւ աթոռակռվի համար։ Հիմա իրենց մեղեքերին թողություն անելու համար նրանց տվեցին 30 միլիոն»։

Հայցվոր կողմը գտնում է, որ Սաթենիկ Խլղաթյանի հետեւյալ արտահայտությունը եւս հանդիսանում է զրպարտություն.

«Եթե փողոցային վեճերի, կռիվների ժամանակ տրվել է 30 միլիոն դրամ, ուրեմն հայրենիքի համար իր կյանքը նվիրած զինվորի համար 30 միլիոնը շատ քիչ էր»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ