News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Ադրբեջանի կողմից Սերգեյ Լավրովին վերագրվող հայտարարությունները, կոչ է արել հիմնվել բացառապես Մոսկվայի դիրքորոշման վրա, այլ ոչ թե` այլ մեկնաբանությունների:

«Ինչ վերաբերում է Ռուսաստանի նախարարին մեջբերելու կոռեկտությանը, ես կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել եւ այս հարցերն ուղղել այն աղբյուրներին, որտեղից ստացվել է այս տեղեկատվությունը: Ուստի դրան, անկեղծ ասած, ես նույնիսկ չեմ անդրադառնա»,- ասել է Զախարովան:

Ինչ վերաբերում է Լեռնային արաբաղի կարգավորման գործընթացին, ապա այսօր Լավրովի` ադրբեջանական կողմի հետ հանդիպման ժամանակ, ըստ Զախարովայի, քննարկվել են հակամարտության կարգավորման նախկինում հնչեցված հիմնարար սկզբունքները, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակային հարցերի լուծումը, ինչպես նաեւ` դրա շուրջ տարածքների ազատումը»:

Զախարովան շեշտել է, որ Ռուսաստանի դիրքորոշումն այս հարցում քաջ հայտնի է: Նա խնդրել է այսուհետ առաջնորդվել դրանով, այլ ոչ թե` տարբեր մեկնաբանություններով, որոնք չեն արվում ռուսական կողմից:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին Միլլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ:

Հանդիպումից հետո Ադրբեջանի խորհրդարանի պաշտոնական կայքում տեղեկատվություն հայտնվեց այն մասին, որ ՌԴ ԱԳՆ ղեկավարն իբր հայտարարել է, որ «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ խոչընդոտում են հակամարտության կարգավորման գործընթացին»: Մամուլի հաղորդագրությունը պարունակում էր նաեւ Լավրովին վերագրվող հետեւյալ արտահայտությունը. «Սա պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումն է: Կարգավորման գործընթացում ռուսական կողմը հանդես է գալիս գրավյալ հինգ շրջանների վերադարձի, տարածքում խաղաղապահների տեղակայման եւ տրանսպորտային եւ կապի համակարգի վերականգնման օգտին»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Երեւանում տեղի կունենա Ադրբեջանում հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառում
Փետրվարի 28-ին Ծիծեռնակաբերդում տեղի կունենա հիշատակի միջոցառում...
Մարուքյանը ուշագրավ փաստեր է հրապարակել Խոջալուի դեպքերի հետ կապված՝ վկայակոչելով Ադրբեջանի 1-ին նախագահի հարցազրույցը
Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը հայտարարել է, որ «Խոջալուի վրա հարձակումը անակնկալ հարձակում չէր»։ 1992 թվականին ռուսական...
Ամենաշատ