News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը եւ ՀՀ տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ դեսպանությունում հանդիպում են անցկացրել «Հայկական իրավապաշտպանական ասոցիացիայի» ներկայացուցիչների հետ, ովքեր փաստաբանական օգնություն են տրամադրում հուլիսին Մոսկվայում եւ Մոսկովյան մարզում տեղի ունեցած իրադարձությունների հետեւանքով ձերբակալված ՀՀ քաղաքացիներին:

Դեսպանության հաղորդագրության համաձայն, հանդիպմանը քննարկվել են ձերբակալված անձանց իրավունքների եւ շահերի պաշտպանությանը վերաբերող հարցեր:

Հիշեցնենք, որ յոթ քաղաքացու ձերբակալությունը կապված է այս տարվա հուլիսին տեղի ունեցած միջադեպի հետ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ