Samsung Electronics ընկերությունը ազդարարել է Galaxy S20 Fan Edition (FE) սմարթֆոնի՝ ներկայիս առաջատար մոդելների պարզեցված տարբերակի թողարկման մասին: Ռուսաստանում նորույթը հասանելի կդառնա արդեն հոկտեմբերին, ասվում է արտադրողի կայքում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Galaxy S20 FE-ն ստացել է 6,5 դյույմանոց դիսփլեյ՝ 32 մեգապիքսել ճակատային տեսախցիկով: Էկրանն ի վիճակի է թարմացնել նկարը 120 Հց հաճախականությամբ: Ֆոտոխցիկի բլոկը բաղկացած է երեք սենսորներից` 12 մեգապիքսել` օպտիկական կայունացմամբ, եւ ծայրահեղ լայնանկյուն՝ նույն թողունակությամբ 8 մեգապիքսել տելեֆոտոխցիկ` եռակի օպտիկական խոշորացումով:
990 մոդելի չիպսեթը կառուցված է 7 նանոմետրանոց տեխպրոցեսով եւ գործում է առավելագույն 2.7 ԳՀց հաճախականությամբ: Հիշողությունը՝ 6 ԳԲ օպերատիվ եւ 128 ԳԲ մշտական: Վերջինս կարելի է ընդլայնել microSD քարտով:
Առաջատարներից սմարթֆոնը ստացել է անլար լիցքավորում, որը կարող է ռեւերսով այլ սարքեր եւս լիցքավորել: Մարտկոցի հզորությունը 4500 մԱ / ժամ է, բայց արագ լարային լիցքավորումը հեռու է ռեկորդային լինելուց՝ ընդամենը 25 Վտ:
Galaxy S20 FE սմարթֆոնի վաճառքը կսկսվի հոկտեմբերի 9-ին: