News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հայ կնոջ վերաբերյալ այն գարշելի դիսկուրսը, որով այսօր լցված էր ադրբեջանական տեղեկատվական դաշտը, ամենևին զարմանալի չէր ինձ համար։ Ավելին՝ ինձ համար խիստ զարմանալի էր տեսնել այդ ստորությունը զարմանքով ընդունողներին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը:

«Հայ կնոջ վերաբերյալ այն գարշելի դիսկուրսը, որով այսօր լցված էր ադրբեջանական տեղեկատվական դաշտը, ամենևին զարմանալի չէր ինձ համար։ Ավելին՝ ինձ համար խիստ զարմանալի էր տեսնել այդ ստորությունը զարմանքով ընդունողներին։

Ուղղակի մոռանում եմ, որ իմ և յուրաքանչյուրիս համոզմունքները հիմնված են մեր կենսական փորձառության վրա, իսկ ինձ բախտ ու պատիվ է վիճակվել աշխատելու Արցախում ու Արցախի համար, ըստ այդմ էլ՝ ավելի լավ պատկերացնել թորքերի «եղած-չեղածը»։ Ու հենց այդ փորձառության հենքի վրա եմ ես իշխանափոխության առաջին իսկ օրից, մեղմ ասած, անհանգստացած։

Որովհետև ես լավ գիտեմ, շատ լավ գիտեմ, թե ինչի են ընդունակ դրանք։ Լավ գիտեմ, որ խորքային մակարդակում ունեն մեր նկատմամբ ցեղասպանական մոտիվացիա, և դա փաստ է։

Ի՞նչ կարող ենք դրան հակադրել։ Միայն ու միայն բարձր արդյունավետություն ունեցող Պետություն։ Իսկ այսօրվա իշխանությունները պարզապես ունակ չեն դա ապահովել - ու դա ինձ պարզ էր առաջին իսկ օրից (թեպետ ապաշնորհության այս մակարդակն ինձ համար իրոք անակնկալ էր): Ինչու՞։ Որովհետ ողջ գիտակցական կյանքում նրանց «ուշքն ու միտքը» իշխանության գալն էր։ Դա՛ էլ լավ գիտեմ։

Օր-օրի հավաքվող մութ ամպերի ֆոնին թիթեռնիկ նկարողները չե՛ն կարող մեզ առաջնորդել այս խառնակ ժամանակներում։ Պարզապես ունակ չեն։ Ու շատ լավ է, որ օր-օրի այս գիտակցումն ավելանում է մեր քաղաքացիների մոտ։ Նույնիսկ սկսում եմ մտածել՝ իշխանությունը վայելողներն էլ են սկսել դա հասկանալ, թեև ամենայն հավանականությամբ՝ ինչքան ուժ ունեն կառչելու են աթոռներից։

ՀԳ. Kişilərimizin hər biri hər bir qadınımızın namusunu var gücünüzlə sənin köpüklərindən qoruyacaq. Qulağınıza sırğa eləyin.

\

 

 

Տպել
Ամենաշատ