News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգները խստացնում է Կուբայի նկատմամբ սահմանափակումները՝ նոր արգելքներ մտցնելով երկրի մի շարք հյուրանոցներում ամերիկացիների կողմից համարների ամրագրումների, Կուբայում արտադրված ալկոհոլային եւ ծխախոտային ապրանքները ԱՄն ներմուծելու, ինչպես նաեւ մի շարք հասարակական միջոցառումներին ամերիկացիների մասնակցության համար: Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Այսօր ես հայտարարում եմ, որ ֆինանսների նախարարությունը արգելում է Կուբա ժամանող ամերիկացիներին կանգ առնել կառավարությանը պատկանող հաստատություններում», - ասել է նա: «Մենք նաեւ հետագա սահմանափակումներ ենք մտցնում կուբայական ալկոհոլային խմիչքների եւ կուբայական ծխախոտի ներկրման համար»,- հավելել է Թրամփը:

Ինչպես բացատրվում է ԱՄՆ կառավարության Դաշնային ռեգիստրի պաշտոնական փաստաթղթերի հավաքածուի մեջ ԱՄՆ ֆինանսների նախարարության օտարերկրյա ակտիվների վերահսկման գրասենյակի (OFAC) կողմից տեղադրված ծանուցագրում, փոփոխություններն ուժի մեջ են մտնելու հինգշաբթի, սեպտեմբերի 24-ին: Փաստաթղթում նշվում է, որ նոր սահմանափակումները մտցվում են «Կուբայի նկատմամբ նախագահի արտաքին քաղաքականության դրույթները կյանքի կոչելու եւ Կուբայի ռեժիմին եկամտի աղբյուրներից զրկելու համար»:

«Փոփոխությունները նախատեսում են սահմանափակումներ անշարժ գույքի որոշակի օբյեկտներում տեղակայման, Կուբայում արտադրված ալկոհոլային եւ ծխախոտային ապրանքների ներմուծման, Կուբայում մասնագիտական հանդիպումների կամ համաժողովների կազմակերպման եւ մասնակցության, ինչպես նաեւ որոշակի հասարակական ելույթների, բժշկական դասընթացների, խմբային դասընթացների, մրցույթների եւ ցուցահանդեսների կազմակերպման համար»,- հրապարակված հայտարարության մեջ բացատրում է ֆինանսների նախարարությունը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ