News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Փոքր Վեդի համայնքի երաժշտական դպրոցի 6 մանկավարժ մինչև այժմ հրաժարվում է վերադառնալ աշխատանքի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց դպրոցի տնօրեն Արամ Խաչատրյանը, որի նշանակման դեմ մեկ ամիս առաջ բողոքի ակցիա էին արել երաժշտական դպրոցի մանկավարժներն և ծնողները։

Արամ Խաչատրյանի խոսքով՝ մանկավարժների բացակայելը հանգեցնում է նոր խնդիրների առաջացման։ Նրանց բացակայությունների պատճառով դպրոց չեն հաճախում նաև նրանց աշակերտները։ Խնդիր է առաջացել նաև աշխատավարձերի հետ կապված, քանի որ աշխատանքի չի գալիս հաշվապահը։ Արամ Խաչատրյանի կարծիքով՝ այս հանգամանքը կարող է հանգեցնել նոր բողոքի։ Աշխատավարձերը բաժանելու հարցով նա դիմել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին և նույնիսկ վարչապետին, սակայն մեթոդական կողմնորոշում, թե ինչպես վարվեն տվյալ պարագայում, դեռ չեն ստացել։ Պահակը նույնպես հրաժարվում է նոր տնօրենի հետ աշխատելուց։

«Ես մտադրություն չունեմ իմ պաշտոնից հրաժարվել այքան ժամանակ, մինչև արժանի մրցույթ չկազմակերպվի և չընտրվի համապատասխան տնօրեն։ Ես պատրաստ չեմ հրաժարական տալ 6 հոգու անհիմն բողոքների պատճառով։ Գործադուլին պետք է մասնակցի առնվազն 2/3 ը, ոչ թե 6 հոգի, պարզապես նրանք առաջ ունեին որոշակի արտոնություններ, հիմա պատրաստ չեն աշխատել հավասարաչափ իրավունքներով»,– ասաց Արամ Խաչատրյանը։

Նա բողոքի ակցիա կազմակերպած մասնագետներին առաջարկել է ուսմասվար նշանակել մանկավարժներից մեկին, բայց նրանք մերժել են, Արամ Խաչատրյանը դա բացատրում է նրանով, որ մանկավարժների ուզածը դա չէր։ Նրա խոսքով՝ նախկինում էլ քննությունները դասավանդող ուսուցիչներն են ընդունել. մանկավարժներն իրենք ասել են, որ տնօրենի կարիք չի եղել։

«Կարծում եմ՝ տնօրենը պետք է ունենա կառավարչական հմտություն, տվյալ դեպքում երաժշտական կրթությունը պարտադիր պայման չէ։ Այն 13 հոգին, որ հիմա գալիս են աշխատանքի նրանց հետ սուրճ ենք խմում և միասին ուրախանում ենք։ Իսկ նա, ով ասել է որ կոելկտիվի միակ տղամարդն եմ ես, չպետք է այդպիսի բան ասեր։ Մի մարդու պատճառով ամբողջ համայնքը ծիծաղի առարկա է դարձել։ Հիմնարկում կա նաև նվագակցող և էլեկտրիկ։ Վստահեցնում եմ՝ դրանից ոչինչ չի փոխվում։ Կոլեկտիվի ներքին աշխատանքային մթնոլորտը ստաբիլ է»,– ասաց նա։

Արամ Խաչատրյանը նաև նշեց, որ այժ բողոքի ակցիա են կազմակերպվում Վեդի համայնքի համայնքապետի դեմ՝ պահանջելով նրա հրաժարականը։ Բողոքողները պնդում են, որ համայնքապետ Նորիկ Մարտիրոսյանը չի կարողանում կազմակերպել համայնքի աշխատանքները և չի կարողանում հաստատել բյուջեն։ Ինքը՝ Արամ Խաչատրյանը, այս կարծիքի հետ համաձայն չէ։

Տպել
Ամենաշատ