News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը Ալեքսանդր Լուկաշենկոյին չի համարում Բելառուսի օրինական ընտրված նախագահ, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:

«Օգոստոսի 9-ի ընտրությունները ոչ ազատ էին, ոչ արդար: Հայտարարված արդյունքները շինծու էին եւ չեն արտացոլում լեգիտիմությունը: Միացյալ Նահանգները չի կարող Ալեքսանդր Լուկաշենկոյին համարել երկրի օրինականորեն ընտրված առաջնորդ»,- ասել է նա՝ մեկնաբանելով չորեքշաբթի օրը Լուկաշենկոյի երդմնակալության արարողությունը:

Օգոստոսի 9-ին Բելառուսում տեղի ունեցան նախագահական ընտրություններ, որոնցում, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների, Լուկաշենկոն հաղթեց ձայների 80,1%-ով: Օրենսդրության համաձայն, ընտրված նախագահի երդմնակալությունը պետք է տեղի ունենա ընտրության օրվանից երկու ամսվա ընթացքում: Չորեքշաբթի օրը ԲԵԼՏԱ պետական գործակալությունը անսպասելիորեն, առանց նախապես հայտարարելու, հաղորդեց, որ Լուկաշենկոն ստանձնել է Բելառուսի նախագահի պաշտոնը, երդմնակալության արարողությունը կայացել է Անկախության պալատում:

Ընդդիմությունը համաձայն չէ ընտրությունների արդյունքների հետ եւ բողոքի ցույցեր է անցկացնում: Դրանք շարունակվում են մինչ օրս: Առաջին օրերին գործողությունները ճնշվում էին անվտանգության ուժերի կողմից, արդյունքների հետ չհամաձայնող ցուցարարների դեմ նրանք օգտագործում էին արցունքաբեր գազ, լուսաձայնային նռնակներ, ջրցան մեքենաներ, ռետինե փամփուշտներ: Ըստ պաշտոնական տվյալների, առաջին օրերին բերման է ենթարկվել ավելի քան 6,7 հազար մարդ: Ինչպես այդ ժամանակ հայտնել էր հանրապետության ՆԳ նախարարությունը, անկարգությունների ընթացքում վիրավորվել էին հարյուրավոր մարդիկ, այդ թվում` ավելի քան 130 իրավապահներ: Իշխանությունները պաշտոնապես հաստատել են երեք ցուցարարների մահը: Միաժամանակ, Լուկաշենկոյի կողմնակիցները նույնպես նրան աջակցող ակցիաներ են անցկացնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ