News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հունաստանը, ինչպես նախկինում, ակնկալում է, որ Եվրամիությունը հավանություն կտա Թուրքիայի դեմ պատժամիջոցներին, չնայած այն հանգամանքին, որ երկրները համաձայնել են ծովային սահմանների, էներգետիկ իրավունքների եւ այլ տարաձայնությունների շուրջ բանակցությունները վերսկսել, փոխանցում է AP-ն։

Սպասվում է, որ ԵՄ երկրների առաջնորդները Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու առաջարկը կքննարկեն մինչեւ հոկտեմբերի 1-2-ը հետաձգված գագաթնաժողովում։

Հունաստանի կառավարության ներկայացուցիչ Ստելիոս Պետսասն ասել է, թե Աթենքն ակնկալում է, որ առաջնորդները կընդունեն որոշ առաջարկներ։ «Հարցն այն է, թե այդ պատժամիջոցներն ինչպես են ակտիվացվելու պահանջներին Թուրքիայի չհետեւելու դեպքում, քանի որ մենք չենք վարժվել ԵՄ-ի արագ աշխատելուն»։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ հեռախոսազրույցում Թուրքիայի նախագահ Էրդողանը հաստատել է Հունաստանի հետ բանակցությունները վերսկսելու իր կառավարության պատրաստակամությունը։

Էրդողանի գրասենյակի հայտարարության համաձայն՝ նա նաեւ հույս է հայտնել, որ «Հունաստանը այդ հնարավորությունը բաց չի թողնի, ինչպես եղել է նախկինում»։

Խնդիրը բարդանում է Թուրքիայի եւ Կիպրոսի տարաձայնություններով, որը պնդում է, որ ԵՄ-ն Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանի իր Բացառիկ տնտեսական գոտու ջրերում ապօրինի հետախուզումները շարունակելու համար։

Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսը հայտարարել է, որ իր կառավարությունը կաջակցի Բելառուսի պաշտոնատար անձանց դեմ ավելի խիստ պատժամիջոցներին, բայց իմաստ չունի հետաձգել Թուրքիայի դեմ պատժամիջոցները, երբ նա շարունակում է խախտել ԵՄ անդամի ինքնիշխան իրավունքները։

Թուրքիայի եւ Հունաստանի միջեւ պաշտոնական բանակցությունները դադարեցվել էին 4 տարի առաջ։ Նախնական բանակցությունների օրը, որը նախատեսվում է անցկացնել Ստամբուլում, հաստատված չէ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ