News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Իսրայելի կառավարությունը որոշում է կայացրել խստացնել կարանտինը` հայտարարելով, որ կորոնավիրուսի երկրորդ ալիքը երկիրը «անդունդի եզրին» է մղում, հայտնում է YNet լրատվական կայքը:

Սեպտեմբերի 18-ին Իսրայելը կրկին կարանտին էր հայտարարել: Սակայն անցած շաբաթվա ընթացքում հիվանդության նոր դեպքերի թիվը հասել էր օրական գրեթե 7000-ի` լրջորեն սպառելով որոշ հիվանդանոցների ռեսուրսները:

Ynet-ը հայտնում է, որ որոշումը, որն ուժի մեջ կմտնի ուրբաթ օրը, մի շարք ընկերությունների աշխատանքի արգելք եւ ճանապարհորդության լրացուցիչ սահմանափակումներ կներառի:

«Վերջին երկու օրվա ընթացքում փորձագետներից լսել ենք, որ եթե մենք անհապաղ եւ դժվար քայլեր չձեռնարկենք, ապա անդունդի եզրին կհայտնվենք»,- ասել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ