News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Այս շաբաթվա սկզբին ԿԺԴՀ-ում հարավկորեացի մի պաշտոնյա է սպանվել, Սեուլը բացատրություն եւ պատիժ է  պահանջում, հայտարարել է Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:

«Ըստ մեր հետախուզական տվյալների` Հյուսիսային Կորեան գտել է այդ մարդուն իր ջրերում եւ դաժանության ակտ է կատարել` սպանելով նրան եւ ոչնչացնելով մարմինը»,- նշվում է ՊՆ հայտարարության մեջ: «Մեր զինվորականները վճռականորեն դատապարտում են նման դաժանությունը եի պահանջում են, որպեսզի Հյուսիսը բացատրություն տա եւ պատժի մեղավորներին»,- ասել են Հարավի ռազմական գերատեսչությունից:

Սեուլն ընդգծել է, որ միջադեպի ողջ պատասխանատվությունը Փհենյանի վրա է:

Պարզաբանվում է, որ խոսքը Կորեայի Հանրապետության 47-ամյա քաղաքացու մասին է, ով կապված էր Ղազախստանի Հանրապետության օվկիանոսների եւ ձկնորսության նախարարության հետ, ով անհետացել էր երկուշաբթի օրը Յոնպհյոնդո կղզու ջրերում գտնվող տեսչական մոտորանավակից:
Սա առաջին դեպքն է 2008-ի հուլիսից ի վեր, երբ Հյուսիսային Կորեայում Հարավային Կորեայի քաղաքացի էր սպանվել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ