News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ՄԱԿ-ի գրասենյակը խորհրդարանի մի քանի հանձնաժողովների դրամաշնորհներ (գրանտներ) է տվել, որպեսզի վերջիններս նախագծեր ու օրենսդրական փաթեթներ ներկայացնեն: «ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ)՝ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի նպատակն է հզորացնել Ազգային ժողովը պետական կառավարման համակարգում իր նոր ու հիմնավորապես ընդլայնված դերի շրջանակում՝ օրենքների մշակման, վերահսկողության եւ ներկայացուցչականության ապահովման առանցքային գործառույթների իրականացման հարցում։

Ծրագիրը ռազմավարական եւ տեխնիկական աջակցություն է տրամադրում ՀՀ Ազգային Ժողովին եւ նրա մշտական հանձնաժողովներին։ Աջակցությունը տրամադրվում է անկուսակցականության սկզբունքով, երբ հանձնաժողովները, որոնք բաղկացած են թե՛ իշխանության եւ թե՛ ընդդիմության ներկայացուցիչներից, որոշում են կայացնում դիմում-հայտի վերաբերյալ: Ծրագրի շրջանակներում ոչ մի դրամաշնորհ չի տրամադրվում։ Ծրագիրն Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներին տեխնիկական աջակցություն է տրամադրում՝ ուսումնասիրություններ եւ քաղաքականության վերլուծություններ իրականացնելու համար: Դիմում-հայտը հաստատվելուց հետո ծրագիրը կազմակերպում է գնումներ՝ համաձայն ՄԱԶԾ-ի գնումների ընթացակարգի»,-տեղեկացրեցին ՄԱԿ-ի գրասենյակից։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այժմ այդ ծրագրից օգտվում են ԱԺ 4 հանձնաժողովներ՝ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը: Մեր տեղեկություններով՝ այդ աջակցությունը տատանվում է 15-20 հազար դոլարի սահմաններում, որոնցից ԱԺ ԿԳՄՍ հանձնաժողովը նպատակ ունի առաջիկայում կրթության ռազմավարության վերաբերյալ ծրագիր մշակել, մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Անի Սամսոնյանը եւ պատգամավոր Ռուստամ Բաքոյանն էլ այժմ նույն ծրագրի շրջանակներում նախագիծ են գրում, իսկ մյուս երկու հանձնաժողովները սեմինարներ են կազմակերպել ու օրենքի նախագծեր քննարկել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». 1000 տիրազուրկ հորերից ջուրը հոսում է Թուրքիա. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 199
Ներկայացնելով փաստ 77-ը, հայտարարեց, որ Արարատյան դաշտում իրականացվել են 13 խորքային հորերի...
«Իրավունք». «Շանթ դաշինք». Հայր եւ որդի պատրաստվում են ընտրությունների
«Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը որոշում է կայացրել մասնակցել Հայաստանի խորհրդարանական...
«Հրապարակ». Հերթական սրբապղծությունը
ՔՊ-ական շրջանակներում այլեւս կասկած չունեն, որ Թուրքիան ցեղասպանությունից հրաժարվելու նախապայման է...
«Ժողովուրդ». Մեզ համար հիմք է Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին
«Ժողովուրդ» օրաթերթը Տավուշի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ դիրքորոշում ստանալու համար դիմել էր...
«Փաստ». Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են
Ի մասնավորի, ըստ որոշման, ներքին գործերի նախարարության ոստիկանության զորքերի արտաքին ծառայություն...
«Հրապարակ». ՔՊ-ում վախ են «բռնում»
Ֆրակցիայի մեր աղբյուրն անկեղծացավ, որ վերջին շրջանում՝ Տավուշի թեմայից հետո, հանրային վերաբերմունքը...
Ամենաշատ