News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունվար 27
USD
518.26
EUR
628.49
RUB
6.86
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը


ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ուղեցույցով նախապես սահմանված որոշ կանոններ լրամշակվել են։ Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍՆ-ն։

Լսողության և խոսքի տարբեր աստիճանի խանգարումներ ունեցող սովորողների և նրանց հետ աշխատող ուսուցիչների՝ ուսուցման ընթացքում, ինչպես նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար դիմակների կրումը պարտադիր չէ,

Հաստատությունում դասամիջոցներին սովորողների տեղաշարժը կազմակերպվում է ուսուցչի կամ պատասխանատուի հսկողությամբ՝ համաձայն կազմված ժամանակացույցի, որը բացառում է կուտակումների առաջացումը միջանցքներում։

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների անհատական ուսուցման պլանով նախատեսված մանկավարժահոգեբանական աջակցության անհատական պարապմունքները կազմակերպվում են հետևյալ կանոնների պահպանմամբ՝

1️․ ծնողի ընտրությամբ անհատական պարապմունքները կազմակերպվում են դպրոցում կամ տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնում,

2️․յուրաքանչյուր պարապմունքի ավարտին կատարվում է տարածքի օդափոխում առնվազն 8-10 րոպե տևողությամբ,

3․ յուրաքանչյուր պարապմունքի ավարտին կատարվում է աշխատանքային տարածքի, մակերեսների ախտահանում՝ առնվազն 70-90% սպիրտի կամ քլորի հիմքով ախտահանիչ միջոցներով, որոնք ունեն Առողջապահության նախարարի հրամանով հաստատված կից մեթոդական ուղեցույց՝ հիմք ընդունելով Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 24-րդ կետը․

4️․ Յուրաքանչյուր պարապմունքից հետո իրականացվում է դիդակտիկ նյութերի և բոլոր այն առարկաների ախտահանում, որոնց երեխաները կարող են ձեռք տալ,

5️․ Պարապմունքների ժամանակ օգտագործվում են մեկանգամյա անհատական օգտագործման կամ խոնավ մաքրման և ախտահանման պարագաներ,

6․ժամանակավորապես առօրյա գործածությունից դուրս են բերվում այն աշխատանքային նյութերը, որոնց ամենօրյա ախտահանումը հնարավոր չէ իրականացնել։ Այդ նյութերը հավաքվում են առանձին տարայում, և նախքան հետագա օգտագործումը դրանք պարտադիր ախտահանվում են:

7․սեղանի մոտ ապահովվում է ձեռքերի ախտահանիչ միջոց կամ ախտահանող անձեռոցիկ՝ առնվազն 70%-ոց սպիրտային հիմքով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սան Դիեգոյի կենդանաբանական այգում կորոնավիրուսով վարակված գորիլաները ապաքինվում են
Safari Park-ի գործադիր տնօրեն Լիզա Պետերսոնն ասել է, որ ութ արեւմտյան գորիլաները, ամենայն հավանականությամբ, վարակվել են կենդանաբանական այգու պահապանից, ով հունվարի սկզբին ունեցել է COVID-19․․․
Պանդեմիայի պատճառով շամպայնի վաճառքն ընկել է 18 տոկոսով
Պանդեմիան հանգեցրել է նրան, որ վաճառքի ծավալները կազմել են 245 մլն շիշ՝ համեմատած 2019-ին 300 միլիոնի հետ...
Ինդոնեզիայում կորոնավիուսի դեպքերի թիվը գերազանցել է 1 միլիոն ցուցանիշը
Անկախ հետազոտողների տվյալներով՝ վիրուսը սպանել է ավելի քան 600 բժիշկների, բուժքույրերի եւ այլ բուժաշխատողների...
Վրաստանի ԱԳՆ ղեկավարը վարակվել է կորոնավիրուսով
52-ամյա Դավիթ Զալքալիանին ասում է, որ իրեն լավ է զգում եւ տանը բուժվում է․․․
Բրիտանիայում կորոնավիրուսից մահերի թիվը հասել է 100 000-ի
Վարչապետ Բորիս Ջոնսոնն իր «խորին ցավակցությունն» է հայտնել նրանց, ում հարազատները մահացել են Covid-19-ից, եւ խոստացել է պահպանել նրանց մտերիմների հիշատակը․․․
ԱՀԿ-ն հաստատել է Moderna պատվաստանյութը COVID-19-ի դեմ
Պատվաստանյութը չպետք է ներարկվի հղի կանանց...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ