News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Ես իհարկե ունեմ ասելիք ոչ միայն այս պրոցեսի, այլեւ շատ ու շատ այլ խորքային պրոցեսների վերաբերյալ, որոնք ենադրում են այլ ֆորմատով դ ասել. Ոտքի վրա ես կդժվարանամ այդ հարցերին պատասխանել: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 24-ին, ՍԴ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք շարունակում է պնդել, որ ՍԴ-ում տեղի ունեցող ողջ գործընթացը հակասահմանադրական է:

Անդրադառնալով ՍԴ նախագահի ընտրությանը, նա ասաց, որ երեկ որեւէ թեկնածուի հարց չի քննարկվել. «Կարող եմ ենթադրել, որ որոշակի անդամներ որոշակի քննարկումներ իրար հետ կատարում են, ես այդ ամբողջից տեղյակ չեմ: Սա քաղաքական ընտրություն չէ, քաղաքական պայքար չի, հայացցքների պայքար չի, անգամ անձերի պայքար չպետք է դիտարկել: Ներքին փոքրիկ պրոցեդուրա է:

Ես իմ քվեարկությունը կատարելիս առաջնորդվելու եմ 3 ասպեկտով՝ պրոֆեսիոնալ հատկանիշներ, մարդկային հատկանիշներ եւ կազմակերպչական ունակություններ»,-ասաց Հրայր Թովմասյանը:

Նա հավելեց, որ թեկնածուներին ունի տասնյակ հարցեր, նաեւ իր փորձը կկիսի նրանց հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ