News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Նյու Յորքում Metropolitan Transportation Authority ընկերությունը պաշտոնապես արգելել է մետրոյում, ավտոբուսներում եւ տրանսպորտային միջոցներում կղկղելը, հայտնում է NYP-ն:

Չնայած գործող կանոններին, որոնք օրինախախտի համար 100 դոլար տուգանք են սահմանում «անհարմարության, վտանգի կամ հակասանիտարական պայմանների համար (ներառյալ թքելը կամ միզելը), ցուցակում հատուկ ներառված է «կղկղելը»։

MTA-ի տվյալներով՝ 2019-ին կտրուկ աճել են մետրոյի «կեղտոտ» գնացքների վերաբերյալ բողոքները:

Տրանսպորտի աշխատողների արհմիությունը անցյալ տարվա հոկտեմբերին «Գնացք աղբի համար» լուսանկարների մրցույթ էր նախաձեռնել՝ հավաքարարների կտրուկ կրճատումների վրա ուշադրություն հրավիրելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ