News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայում հունվարին կսկսվեն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի արդյունավետության աշխարհում առաջին փորձարկումները` պատվաստված կամավորներին կանխամտածված վարակելու իրական փորձի միջոցով, հայտնում են Financial Times-ի աղբյուրները: Թեստերի մասին պաշտոնապես կհայտարարվի հաջորդ շաբաթ, նշել են թերթի զրուցակիցները: Նրանք կարծում են, որ փորձարկումն առանցքային դեր կխաղա շատ նախատիպերից COVID-19-ի դեմ ամենախոստումնալից պատվաստանյութերի ընտրության հարցում:

Նախ կամավորներին պատվաստանյութ կներարկեն. իսկ թե փորձարկման համար ինչ կոնկրետ միջոցներ կընտրվեն, չի նշվում: Մեծ Բրիտանիայում շուրջ 2000 հավանական կամավոր արդեն գրանցվել է փորձին մասնակցելու համար, FT-ն մեջբերում է փորձարկմանը սատարող 1DaySooner կազմակերպության տվյալները: Իր կայքում հաստատությունը նշում է, որ արդեն ավելի քան 37.000 կամավոր է գրանցվել 162 երկրից: Ավանդական կլինիկական փորձարկումները տասնյակ հազարավոր մասնակիցներ են պահանջում, եւ հետազոտողները կփորձեն բավարար քանակությամբ մարդկանց գտնել` պատվաստանյութերի բազմաթիվ փորձարկումների համար, հայտնում է Forbes-ը:

Փորձի գիտական ​​կողմը կղեկավարելի Լոնդոնի Կայսերական քոլեջը: Փորձարկման առաջին վայրը կարող է լինել Վայչեփելը (Աշտարակից հյուսիս-արեւելք)` ընդամենը 24 մահճակալով: Պարբերականը նշում է, որ 1DaySooner-ը այս շաբաթ արշավ կսկսի Մեծ Բրիտանիայում խնդրագրով` կառավարությունից ֆինանսավորում խնդրելով տարածք վարձելու համար, որը կարող է 100-200 մասնակից տեղավորել, գրում է պարբերականը:

Պարբերականը նշում է, որ հետազոտության համար անհրաժեշտ է ընտրել վիրուսի հենց այն շտամմերը. որոնք տարածվում են մարդկանց շրջանում, ինչպես նաեւ չափել դրանց դեղաչափը, որպեսզի այն չծանրաբեռնի իմունային համակարգը: Կարեւոր է նաեւ «փրկող դեղամիջոց» ունենալ` հիվանդության լուրջ զարգացումը կանխելու համար, հավելել է պարբերականը:

Լոնդոնի փորձարկումներում կօգտագործվի remdesivir դեղամիջոցը` մինչ այժմ միակ հակավիրուսային դեղամիջոցը, որի արդյունավետությունը COVID-19-ի դեմ ապացուցված է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ