News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բոտիչելիի վրձնին պատկանող դիմանկարը Նյու Յորքի Sotheby's-ում աճուրդի կդրվի, հայտնում է Reuters-ը:

Վերածննդի դարաշրջանի նկարչի «Մեդալյոնով երիտասարդը» կտավը նրա մոտ տասնյակ դիմանկարներից մեկն է, որոնք պահպանվել են մինչ օրս: Ֆլորենցիայի «Ուֆիցի» պատկերասրահում ցուցադրված են Սանդրո Բոտիչելիի «Վեներայի ծնունդը» եւ «Գարուն» լայնածավալ կտավները:

15-րդ դարի աշխատանքը հունվարին Նյու Յորքի Sotheby's Old Masters աճուրդում, ինչպես ակնկալվում է, կվաճառվի ավելի քան 80 միլիոն դոլարով: Աճուրդի տունը հայտարարել է, որ այն կարելի է վաճառել նույնիսկ ավելի քան 100 միլիոն դոլարով:

Արվեստի 20-ից պակաս ստեղծագործություններ աճուրդում վաճառվել են ավելի քան 100 միլիոն դոլարով: Վերջինը Կլոդ Մոնեի «Խոտի դեզը» նկարն է եղել, որը 2019-ի մայիսին վաճառվել է 110 միլիոն դոլարով:

Աճուրդի համաշխարհային ռեկորդը սահմանվել է 2017 թվականին, երբ Լեոնարդո դա Վինչիի Salvator Mundi նկարի համար 450 միլիոն դոլար էին տվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ