News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 28
USD
493.18
EUR
582.25
RUB
6.44
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Եվրոպայում COVID-19-ով վարակման դեպքերի աճը կարող է գրիպի եւ կորոնավիրուսի մահացու կրկնակի համավարակի վերածվել, նախազգուշացրել են ԵՄ առողջապահության պաշտոնյաները` եվրոպացիներին եւ նրանց կառավարություններին հորդորելով զգոն լինել, հաղորդում է Reuters-ը:

«Ակնհայտ է, որ այս ճգնաժամն անցյալում չէ: Մենք գտնվում ենք որոշիչ փուլում»,- ասել է առողջապահության հարցերով եվրահանձնակատար Ստելլա Կիրիակիդեսը:

Նա նախազգուշացրել է պոտենցիալ մահացու «COVID-19-ի եւ գրիպի կրկնակի համավարակի» ռիսկի մասին եւ հորդորել է կառավարություններին խրախուսել մարդկանց սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութեր ձեռք բերել եւ հետեւել նոր կորոնավիրուսի փոխանցումը նվազեցնելու սոցիալական հեռավորության միջոցները: «Սա կարող է լինել մեր վերջին հնարավորությունը գարնանային իրադարձությունների կրկնությունը կանխելու համար»,- ասել է Կիրակիիդեսը:

Կիրիակիդեսը եւ Անդրեա Ամմոնը` Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման եվրոպական կենտրոնի տնօրենը, հայտարարել են, որ օգոստոսից COVID-19-ով վարակման դեպքերի տագնապալի աճ է գրանցվել, ընդ որում, որոշ երկրներում արդեն ավելի շատ դեպքեր են գրանցվել, քան մարտին:
«Դա կարող է մասամբ վերագրվել թեստավորման բարելավված ռազմավարությանը,- ասեկ է Ամմոնը:- Սակայն որոշ երկրներում, թվում է, այժմ կրկին անցում է տեղի ունենում համայնքներում սահմանափակ տեղական փոխանցումից դեպի կայուն փոխանցում: Համավարակը դեռ ավարտված չէ»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կորոնավիրուսից մահացած 21 անձանցից ամենաերիտասարդը 61-ամյա կին է, որն ուղեկցող հիվանդություն չի ունեցել
Այսպիսով` երեկ կատարվել է 4695 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2241 նոր դեպք: Ունենք 694 առողջացած...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2241 նոր դեպք. մահացել է 26 մարդ
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 387633 վերջին մեկ օրում` 4695 նոր թեստավորում...
Իրանի խորհրդարանի խոսնակը հայտնել է, որ վարակվել է կորոնավիրուսով
«Իմ աշխատակազմի անդամներից մեկը վարակվել էր կորոնավիրուսով...
«Ժողովուրդ». Ինչո՞ւ Հայաստանը պատրաստ չէր կորոնավիրուսի երկրորդ ալիքին
Նախօրեին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր...
Իտալիայում մայիսից հետո մեկ օրում ռեկորդային թվով մարդ է մահացել
Ներկայումս բժշկական հաստատություններում կա 13 955 մարդ․․․
Շաբաթվա վերջին Գերմանիայում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թիվը հավանաբար կհասնի օրական 20 000-ի
«Մենք գործ ունենք էքսպոտենցիալ աճի հետ...
Ամենաշատ