News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 28
USD
493.18
EUR
582.25
RUB
6.44
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Սա ի՞նչ խայտառակություն է. ո՞վ է իրավունք տվել ուսանողներին զրկել կրթություն ստանալու իրավունքից: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՅԴ անդամ, գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ո՞վ է իրավունք տվել խաղալ երիտասարդների ապագայի հետ: Երիտասարդներին ձեր ներքին ինտրիգների զոհ մի դարձրեք: Ուզում եմ հասական ու՞ր է «լիազոր մարմինը», ի՞նչ են պլանավորում անել այս խայտառակությանը վերջ տալու համար:

Մի քանի օր առաջ հանրայնացված Հայաստանի վերափոխման ռազմավարություն կոչվող գեղեցիկ մտադրությունների ժողովածուն կրթասիրությունը ներառել է ազգային արժեքների շարքում (ու շատ ճիշտ է արել): Այս բարդակն ինչքանո՞վ է նպաստում կրթասեր երիտասարդների կրթության գործընթացին: Լավ, տարրական հարգանք ունեցեք: Մարդիկ փող են տվել, որ սովորեն: Փողն առել եք, դասերն ինչու՞ չեք անում»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տնտեսագիտական համալսարանի ռեկտոր ընտրված Դիանա Գալոյանը հայտարարել էր, որ դասապրոցեսը դադարեցնելը հարկադրված քայլ էր եւ հիմա կոչ է անում բոլորին վերսկսել այն:

Սա ի՞նչ խայտառակություն է: Ո՞վ է իրավունք տվել ուսանողներին զրկել կրթություն ստանալու իրավունքից: Ո՞վ է իրավունք տվել...

Опубликовано Arthur Khachatryan Четверг, 24 сентября 2020 г.
Տպել
Ամենաշատ