News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 28
USD
493.18
EUR
582.25
RUB
6.44
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Վարկային կազմակերպությունները բարձր տոկոսադրույքներ են առաջարկում, բայց վարկեր վերցնելը կամ չվերցնելը յուրաքանչյուր քաղաքացու ընտրությունն է: Այս մասին սեպտեմբերի 24-ին ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում «Վարկերի եւ ժամկետանց այլ պարտավորությունների նկատմամբ տույժերի, տուգանքների եւ վարկային տոկոսադրույքների կիրառման, դրանց համաներման եւ այլ վարկային հիմնախնդիրները ՀՀ բանկային համակարգում» թեմայով լսումների ժամանակ ասաց «Իմ քայլը» իշխող դաշինքից պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը:

Ըստ նրա` պետք է հստակ հասկանալ, որ փողը ապրանք է, իսկ բանկերը, ըստ պատգամավորի, պետք է դիտարկել որպես խանութներ, որոնցից կարելի է գումար գնել: «Եթե ձեզ համար ձեռնտու չէ ձեռք բերել այս ապրանքը նշված գնով, ապա գնացեք մեկ այլ խանութ»,- ասաց խորհրդարանականը:

Ընդ որում, ինչպես նշեց Ենգիբարյանը, եթե վաղը վարկերի համաներման մասին օրենքն ընդունվի, ապա երկրի տնտեսությունը կհայտնվի փլուզման եզրին: «Այդ դեպքում ձեր տանը կարող է 5 միլիոն դրամ հայտնվել, բայց այդ փողով դուք չեք կարող նույնիսկ հաց գնել: Այ թե ինչի կարող է հանգեցնել «դրամի հետ խաղալը»»,- նախազգուշացրեց պատգամավորը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թե դպրոցում դասերն օնլայն լինեին, ապա հիմա դժգոհությունների մեծ ալիք կլիներ. Սմբատ Գոգյան
Թե՞ պարզապես պատերազմական իրավիճակում կրթության դերն ավելի կարևորելու փոխարեն անցել է երրորդ պլան...
Դոլարի փոխարժեքը աննշան նվազել է. Եվրոն նույնպես էժանացել է
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները...
Սեպտեմբերին՝ նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ արձանագրվել է տնտեսական ակտիվության 7.5% նվազում. ԿԲ
Ստեղծված իրավիճակում Կառավարությունը նախանշում է զգալի ընդլայնող հարկաբյուջետային քաղաքականության իրականացում...
ՀՀ Կենտրոնական բանկը պարզաբանել է՝ ինչով կարելի է փոխարինել թուրքական ապրանքները
Սեպտեմբերին գրանցվել է 0,2 տոկոս գնանկում. արտաքին հատվածից ՀՀ-ում գնաճային միջավայրի վրա ազդեցություն չի սպասվում. ԿԲ
Միեւնույն ժամանակ, ապրանքահումքային շուկաներում պահպանվում է թույլ գնաճային միջավայր...
Հայաստանը գրեթե 18 մլն դոլարի վարկ կստանա
Համատեղ ծրագրի իրականացման համար կհատկացվի ընդհանուր 25,4 միլիոն դոլար, որից 17,9 միլիոն դոլարը կտրամադրի Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկը․․․
Ամենաշատ