News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 28
USD
493.18
EUR
582.25
RUB
6.44
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Չինաստանի ամենահարուստ մարդը, ըստ Bloombergի միլիարդատերերի ինդեքսի, գործարար Չժուն Շանշանն է, ով իր կարողությունը ստեղծել է շշալցված ջրով եւ պատվաստանյութերով: Նա 2 միլիարդ դոլարով առաջ է անցել Alibaba-ի հիմնադիր Ջեք Մայից։

Nongfu Spring-ի հիմնադիր Շանշանի ունեցվածքը հասել է 58,7 միլիարդ դոլարի: Սա նրան 2 միլիարդ դոլարով հարստացրել է Ջեք Մայից, ով նախկինում 1-ին տեղն էր զբաղեցնում չինացի միլիարդատերերի շարքում։

Nongfu Spring ընկերությունը Չինաստանի շշալցված ջրի հսկայական շուկայում հավակնում է առաջին տեղին, երկրում մարդկանց մեծամասնությունը խուսափում է ծորակի ջրից՝ վատ որակի պատճառով:

Ընկերությունն իր բաժնետոմսերի առաջին հանրային ներկայացման ժամանակ մոտ 1,1 միլիարդ դոլար էր աշխատել:

Չժուն Շանշանը նաեւ պատվաստանյութեր արտադրող Beijing Wantai Biological Pharmacy-ի նախագահն է: Հայտնի համալսարանի հետ միասին նա Covid-19- ի դեմ քթի մեջ փչվող սփրեյ է մշակում:

Չժեցզյանից 66-ամյա նախկին լրագրող Չժուն Շանշանը, պետական ԶԼՄ-ների հաղորդմամբ, մի ժամանակ շինարար է եղել: Չինական ԶԼՄ-ները հաճախ նրան «միայնակ գայլ» են անվանում, որովհետեւ նա հազվադեպ է երեւում հանրության մեջ եւ չի ցանկանում հարցազրույցներ տալ։

Նա Nongfu-ն հիմնադրել է 1996թ., երբ Չինաստանում շշալցված ջրի շուկան նոր էր սկսում աճել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ