News
Լրահոս
News
Ուրբաթ
Հոկտեմբեր 23
USD
494.31
EUR
584.77
RUB
6.42
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

2020թ. սեպտեմբերի 21-ին` ժամը 19:10-ին, Սյունիքի մարզի Հարժիս բնակավայրի 23-ամյա բնակիչը ահազանգել է ՀՀ ոստիկանություն և հայտնել, որ Հարժիս գյուղում մարդ է դանակահարել:

Նույն օրը` ժամը 20:00-ին, «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ «աջ թուլակողի թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Հարժիս բնակավայրի 33-ամյա  բնակիչը:

Դեպքի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում հարուցված քրեական գործով իրականացված քննությամբ պարզվել է, որ Հարժիս բնակավայրի 23-ամյա բնակիչը, 2020թ. սեպտեմբերի 21-ին` ժամը 18:40-ի սահմաններում, իր տան դիմացի ճանապարհահատվածում անձնական բնույթի հարցի համար, իր մոտ գտնվող դանակով մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, մեկ անգամ հարվածել է 33-ամյա համագյուղացու կրծքավանդակի շրջանին` վերջինիս դիտավորությամբ պատճառելով  կյանքի համար վտանգավոր ծանր մարմնական վնասվածք:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 23-ամյա երիտասարդին  մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի  (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին:

Կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, հայտնաբերվել և առգրավվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը, նշանակվել են դատաբժշկական և դատագենետիկական փորձաքննություններ, հարցաքննվել մի շարք անձինք:

Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրդեհ է բռնկվել «ՍԱՍ ֆուդ կորտ»-ի տանիքում. «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արշակունյաց պողոտայի թիվ 11/1 հասցեում՝ «ՍԱՍ ֆուդ կորտ»-ի տանիքում գտնվող ծխահեռացման խողովակում...
Վրաստանում բանկը գրավողը 500 հազար դոլար վերցնելով փախուստի է դիմել․ հանցագործը հետախուզվում է, պատանդներն ազատված են
Իրավապահ մարմիններին հաջողվել է իրականացնել հատուկ գործողություն եւ հոկտեմբերի 22-ի առավոտյան բոլոր պատանդներին ազատել․․․
Ստամբուլում ուսումնական ինքնաթիռ է կործանվել
Թուրքիայում մասնավոր էներգետիկական ընկերության 6 աշխատակից ձերբակալվել է լրտեսության մեջ մեղադրանքով
Բեռլինի ամենահայտնի թանգարաններից մեկում վանդալներն ավելի քան 70 արվեստի գործ եւ արտեֆակտ են վնասել
Քարե քանդակների եւ սարկոֆագների վրա «յուղանման հեղուկ» են լցրել` տեսանելի լաքաներ թողնելով...
Զուգդիդիի կենտրոնում գտնվող «Վրաստանի բանկի» մասնաճյուղում պատանդ վերցված անձանց մի մասն ազատ է արձակվել
Զինված մարդու պահանջները դեռ հայտնի չեն...
Ամենաշատ