News
Լրահոս
News
Ուրբաթ
Հոկտեմբեր 23
USD
494.31
EUR
584.77
RUB
6.42
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Քաղաքացիները չեն կարդում բանկային պայմանագրերը, այլ ավտոմատ ստորագրում են։ Այս մասին սեպտեմբերի 24-ին ԱԺ նիստերի դահլիճում ընթացող՝ «Վարկերի եւ ժամկետանց այլ պարտավորությունների նկատմամբ տույժերի, տուգանքների եւ վարկային տոկոսադրույքների կիրառման, դրանց համաներման եւ այլ վարկային հիմնախնդիրները ՀՀ բանկային համակարգում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց օմբուդսմեն Արման Թաթոյանը։

Ընդ որում՝ ինչպես նշեց Թաթոյանը, բանկային պայմանագրերը կազմված են բավականին բարդ եւ նենգություններով։

«Դրանք այնքան բարդ են, որ անգամ իրավաբանների մոտ երբեմն հարցեր են առաջանում։ Անհրաժեշտ է բանկային համակարգում մեծացնել բնակչության իրազեկվածության գործընթացը եւ պայմանագրերը պարզեցնել։ Հիմնական խնդիրն ու նպատակը պետք է լինի այն, որ մարդիկ պարզապես սկսեն կարդալ բանկային պայմանագրերը դրանք ստորագրելուց անմիջապես առաջ»,- շեշտեց օմբուդսմենը։

Անդրադառնալով դատական վեճերի հարցին՝ Թաթոյանը ուշադրություն դարձրեց այն փաստին, որ դատավարության ձգձգվելու ժամանակ վարկերի տոկոսադրույքը շարունակում է աճել։

«Ստեղծվում է իրավիճակ, երբ քաղաքացին կորցնում է գրավի առարկան, օրինակ՝ բնակարանը»,- ասաց օմբուդսմենը։

Իրավապաշտպանի խոսքով՝ դատական վեճերի հիմնական պատճառը համապատասխան այլընտրանքային մարմին չունենալն է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բանկիրը նախազգուշացրել է «տնտեսական համավարակի» վտանգի մասին COVID-19-ի պատճառով
«Մենք չենք կարող թույլ տալ, որպեսզի մեր առողջությանը հարվածած համավարակի նկատմամբ հաղթանակը մեզ մեկ այլ` տնտեսական համավարակ արժենա...
Վրաստանում բանկը գրավողը 500 հազար դոլար վերցնելով փախուստի է դիմել․ հանցագործը հետախուզվում է, պատանդներն ազատված են
Իրավապահ մարմիններին հաջողվել է իրականացնել հատուկ գործողություն եւ հոկտեմբերի 22-ի առավոտյան բոլոր պատանդներին ազատել․․․
Զուգդիդիի կենտրոնում գտնվող «Վրաստանի բանկի» մասնաճյուղում պատանդ վերցված անձանց մի մասն ազատ է արձակվել
Զինված մարդու պահանջները դեռ հայտնի չեն...
Վրաստանի Զուգդիդի քաղաքում բանկում պատանդառություն է տեղի ունեցել
Բանկերն իրենք են ընտրելու՝ ում վարկերը կարող են ներել, ումը` ոչ. Սուրեն Պարսյան
Այս պատերազմական օրերին առավել կարեւոր է հանրությանը ճիշտ եւ ամբողջական տեղեկատվություն փոխանցելը...
Համաշխարհային բանկը 12 միլիարդ դոլար կտրամադրի զարգացող երկրներին` COVID- ի դեմ պայքարի համար
Համաշխարհային բանկի համաճարակային արձագանքման ծրագրերում ներառված է 111 երկիր...
Ամենաշատ