News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

2020-ի առաջին եռամսյակում արտահանման հիմնական մասը՝ 11,8 մլրդ դրամի կամ ընդհանուր արտահանման 69,9%-ը, կազմել են հանքային արտադրանքները: Այս մասին, ի պատասխան NEWS.am-ի գրավոր հարցման, հայտնել են Արցախի էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից:

Երկրորդ տեղում թանկարժեք քարերն ու մետաղներն են (3,1 մլրդ դրամ, 18,6%),

երրորդ տեղում` պատրաստի սննդամթերքը (571.9 մլն դրամ, 3.4%),

չորրորդ տեղում` կենդանիները եւ կենդանական ծագման ապրանքները (430 մլն դրամ, 2.5%):

2020թ․ առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Արցախից ապրանքների արտահանումը նվազել է գրեթե 20%-ով՝ կազմելով 16,9 մլն դրամ՝ 2019թ․ հունվար-մարտ ամիսների 21,3 մլն դրամի դիմաց:

Ներմուծումը նվազել է 7,5%-ով եւ 2020թ․ հունվար-մարտ ամիսներին կազմել է 35,5 մլն դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում 38,7 մլն դրամի դիմաց:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ