News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ առաջիկա նախագահական ընտրություններում իր մրցակիցը՝ դեմոկրատ թեկնածու Ջոզեֆ Բայդենը իմացել է արտասահմանից իր որդու՝ Հանթեր Բայդենի վճարումներ ստանալու մասին: Այս մասին Սպիտակ տան ղեկավարը հինգշաբթի օրը ասել է Brian Kilmeade Show ռադիոհաղորդմանը տված հարցազրույցում, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Fox News-ին:

«Ջո Բայդենն իմացել է, որ իր որդին այդ ամբողջ փողերը ստացել է Չինաստանից, Ուկրաինայից եւ այլ երկրներից,- ասել է Թրամփը՝ պատասխանելով հանրապետական սենատորների զեկույցը մեկնաբանելու խնդրանքին, որում, ասվում էր, որ Հանթեր Բայդենը գործարքներ է կնքել ռուս գործարար Ելենա Բատուրինայի հետ, - Բայց հիմա խոսքը Ռուսաստանի մասին է: Նրանք ասում են, որ ես կապեր ունեմ Ռուսաստանի հետ, ինչն իրականում այդպես չէ: Նա Ռուսաստանից 3,5 միլիոն դոլար է ստացել»:

Սենատոր Ռոն Ջոնսոնի (Վիսկոնսին) եւ Չակ Գրասլիի (Այովա) պատրաստած փաստաթղթի համաձայն, Rosemont Seneca Thornton ընկերությունը, որի համահիմնադիրներից է Բայդեն-կրտսերը, «3,5 միլիոն դոլար անկանխիկ վճարումներ է ստացել» Բատուրինայից:

Զեկույցի հեղինակների խոսքով՝ Հանթեր Բայդենը եւ նրա ընտանիքի անդամները մասնակցել են «լայնամասշտաբ ֆինանսական ցանցի գործունեությանը, որը նրանց միավորել է ամբողջ աշխարհի օտարերկրյա քաղաքացիների եւ կառավարությունների հետ»: Փաստաթղթում նշվում են նաեւ Բայդեն-կրտսերի՝ ուկրաինական Burisma գազային ընկերության վարչության խորհրդի անդամության հետ կապված դրամական փոխանցումները: Հանթեր Բայդենը, նրա ընտանիքը եւ բիզնես գործընկեր Դեւոն Արչերը, ենթադրաբար, «կասկածելի ծագմամբ օտարերկրյա քաղաքացիներից միլիոնավոր դոլարներ են ստացել»: Բացի այդ, Բայդեն-կրտսերը, իբր, համագործակցել է Չինաստանի քաղաքացիների հետ, որոնք կապված են Չինաստանի Կոմունիստական կուսակցության եւ Չինաստանի ազգային-ազատագրական բանակի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ