News
Լրահոս
News
Ուրբաթ
Հոկտեմբեր 23
USD
494.31
EUR
584.77
RUB
6.42
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին եւ նրա կնոջը՝ ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփին ամբոխը սուլել է երկրի Գերագույն դատարանի շենքում տեղի ունեցած արարողության ժամանակ, ուր զույգը ժամանել է հարգանքի տուրք մատուցելու հանգուցյալ դատավոր Ռութ Բեյդեր Գինզբուրգին, հայտնում է Lenta-ն՝ հղում անելով Daily Mail-ին։

«Հարգեք նրա ցանկությունը»,- բղավել է ամբոխը, երբ Թրամփ ամուսինները կանգնել են աստիճանների վերեւում՝ ամերիկյան դրոշով պատված Գինզբուրգի դագաղի մոտ: Այս արտահայտությունը վերաբերում է մահից առաջ դատավորի ցանկությանը, ով ուզում էր, որ իր իրավահաջորդը նշանակվի նոյեմբերի նախագահական ընտրություններում հաղթողի կողմից:

Թրամփն իր հերթին կասկածի տակ է դրել Գինզբուրգի նման ցանկությունը՝ նշելով, որ այն գրվել է դեմոկրատի կողմից: ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ սրա հետեւում կանգնած են Սենատում դեմոկրատական փոքրամասնության առաջնորդ Չակ Շումերը, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին կամ Ներկայացուցիչների պալատի հետախուզական հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆը:

Սեպտեմբերի 21-ին Թրամփը որոշել է առաջիկայում Գերագույն դատարանի դատավոր նշանակել՝ ի հեճուկս Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների ցանկության:

Գինզբուրգը Գերագույն դատարանում նշանակվել էր ԱՄՆ 42-րդ նախագահ Բիլ Քլինթոնի կողմից եւ դատարանում համարվում էր լիբերալ թեւի առաջնորդ: Մինչ նրա մահը Գերագույն դատարանում պահպանողականներն առավելություն ունեին: Եթե Թրամփին հաջողվի առաջ մղել ցանկալի թեկնածությունը, կստացվի, որ ինը դատավորներից վեցը նշանակվել են հանրապետական նախագահների կողմից: Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ ուզում է կին ընտրել Գինզբուրգի փոխարեն:

Դեմոկրատները կտրուկ դեմ են արտահայտվել նման գործողություններին, քանի որ ամերիկյան Սահմանադրության համաձայն Գերագույն դատարանի դատավորների թիվը որոշում է հենց ԱՄՆ Կոնգրեսը:

Ռութ Բեյդեր Գինզբուրգը կյանքից հեռացավ սեպտեմբերի 19-ին՝ 87 տարեկան հասակում: Դատավորի մահվան պատճառը ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից բխող բարդություններն էին: Հաղորդվում էր, որ իր մահվանից մի քանի օր առաջ Գինզբուրգը թոռնուհուն ասել է, որ ամենից շատ ցանկանում է ապրել մինչ նոյեմբերի նախագահական ընտրությունները, որպեսզի իր մահվան դեպքում հաջորդ նախագահը նշանակում կատարի:

Թրամփի եւ Գինզբուրգի հարաբերությունները այնքան էլ լավ չէին։ Դեռեւս նախագահի թեկնածու եղած ժամանակ Թրամփը պահանջել էր դատավորի հրաժարականը, իսկ նա ասել էր որ «չի պատկերացնում, թե ինչ կլինի երկրի հետ», եթե Թրամփը դառնա նախագահ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ