News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Ինձ համար բացարձակ անակնկալ չէր ՍԴ դատավոր Աշոտ Խաչատրյանի կողմից ինքնաբացարկ հայտնել։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ դատավոր Արման Դիլանյանը։

«Որովհետեւ այս ընթացքում ճանաչել եմ պարոն Խաչատրյանին. նա իրեն տեսնում է հենց դատավորի կարգավիճակում, մեկ օր շուտ ուզում էր վերադառնալ որպես դատավոր իր գործունեությանը»,- ասաց դատավորը։

Հարցին՝ արդյոք հնարավո՞ր է, որ վաղը Խունդկարյանից բացի այլ թեկնածու առաջադրվի, Դիլանյանն ասաց. «Չեմ կարող ասել, կարծում եմ, որ միայնակ կմնա»։

Անդրադառնալով ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի այն հայտարարությանը, թե իր մոտ այնպիսի տպավորություն էր, որ թեկնածուի ընտրությունն ուղղորդված էր եւ հարցին՝ արդյոք ինքն այդ գործընթացից նման տպավորություն ստացե՞լ է, Դիլանյանն ասաց. «Ոչ, ինչո՞ւ է տարօրինակ, որ մեկ թեկնածու է։ Ես չեմ մեկնաբանի ՍԴ դատավորներից որեւէ մեկի կարծիքը։ Ամեն մեկն իր կարծիքին է մնում։ Ինքս չեմ կարծում, որ ուղղորդում կար»։

Դիլանյանը նշեց, որ ինքը չի ցանկանում առաջադրվել նաեւ ՍԴ փոխնախագահի պաշտոնին. «Չեմ ուզում առաջադրվել նաեւ ՍԴ փոխնախագահի պաշտոնում։ Այս պահի դրությամբ ես ասել եմ, որ չեմ առաջադրվել ոչ նախագահի, ոչ էլ փոխնախագահի պաշտոնում»։

Տպել
Ամենաշատ