News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Էյֆելյան աշտարակի սեփական պիտակով գինու առաջին խմբաքանակը հանդիսավորությամբ շշալցրել են 2020 թվականի սեպտեմբերի 24-ին: Խմիչքը ստացել է Le Chai de la Tour Eiffel անվանումը: Միջոցառումը տեղի է ունեցել շենքի առաջին հարկում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Հուսով եմ, որ մի օր Էյֆելյան աշտարակի վրա պատրաստված մի բաժակ գինին կերջանկացնի մարդկանց: Մենք վստահում ենք տեղական գինեգործների հմտություններին եւ խթանում ենք նրանց արտադրանքը»,- ասել է Էյֆելյան աշտարակի շահագործման գլխավոր տնօրեն Պատրիկ Բրանկո Ռիվոն:

Սպիրտային խմիչքի առաջին խմբաքանակը պատրաստվել «Մերլո» խաղողից: Ըմպելիքը վառ կարմիր գույնի է: Գինին ունի թարմ մրգային համ, բալի եւ համեմունքների բույրեր: Աշտարակի վրա արտադրությունը սկսվել է 2019-ի հոկտեմբերին, երբ ամբողջ անհրաժեշտ սարքավորումը հասցվեց եւ տեղադրվեց այնտեղ: Ճզմումը, պահելը, շշալցումն իրականացնում են հուշարձանի առաջին հարկում, որպեսզի զբոսաշրջիկները կարողանան տեսնել պատրաստման գործընթացը:

Դրա նախորդ օրը Փարիզի Էյֆելյան աշտարակի այցելուներին տարհանել էին պայթյունի սպառնալիքի պատճառով: Ականատեսների վկայությամբ, աշտարակի մոտ ռումբ էր հայտնաբերվել: Դեպքի հանգամանքները պարզվում են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ