News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ռուսական վերլուծական կենտրոններից ЦАСТ-ը (Տեխնոլոգիաների եւ ռազմավարական վերլուծությունների կենտրոն)  մայիսին հրապարակել է վերլուծություն, որտեղ Հայաստանին տրվում է հարաբերությունների բարձր մակարդակ՝ դաշնակցային հարաբերությունների համատեքստում։ Այս մասին կառավարության նիստում զեկուցել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

5-րդ ալիքի  «Հայլուր» ծրագիրը, սակայն, ավելացնում է, որ արդեն օգոստոսին նույն կենտրոնի լույս ընծայած հոդվածում Հայաստանին կոպիտ գնահատականներ են տրվել․ «Այսօրվա դրությամբ Հայաստանը Ռուսաստանի համար այնքան էլ հուսալի դաշնակից չէ։ Եթե ապագայում այդ իրավիճակը սկբունքորեն չփոխվի, Ռուսաստանի համար Հայաստանի հետ հարաբերությունների կարեորությունը կնվազի, եւ այդ երկրի հետ կապերի բնույթը կարող է վերանայվել եւ ճշգրտվել ոչ ի վնաս Ռուսաստանի»։ Հոդվածում, ըստ 5-րդ ալիքի, կասկածի տակ է դրվում նաեւ ՌԴ-ի համար Գյումրիի ռուսական հենակայանի կարեւորությունը․ «Իրականում, Ռուսաստանի պաշտանության համար, ռազմական ներկայությունը Հայաստանում առանձնապես արժեք չունի։ Տարածաշրջանում ՌԴ ռազմավարական սահմանն անցնում է Կովկասյան գլխավոր լեռնաշղթայով»։

«Ինչպես մայիսյան հոդվածում, այս մեկում էլ Հայաստանը գնահատվել է որպես ՀԱՊԿ անդամ երկիր, բայց վերջին հոդվածի առիթը Բելառւսի ընտրություններն են։ Տպավորություն է, որ ՌԴ-ն մտադիր է վերանայել ՀԱՊԿ անդամ երկրների հետ», նշել է 5-րդ ալիքը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զախարովա. Հայաստանը ողջ աշխարհի աչքի առաջ վերածում են Արեւմուտքի վտանգավոր պլանների իրականացման գործիքի
Հայաստանը՝ հավաքական Արեւմուտքի վտանգավոր պլանների իրականացման գործիք...
Ինչքան մեզ է պետք եղել ռուս սահմանապահների ներկայությունը ՀՀ-ում, երկու այդքան էլ ՌԴ-ին է պետք եղել. ԱԺ նախագահ
Պետք է ֆիքսել, որ Հայաստանն անկախ պետություն է, պետք է այդ մտքի հետ մերվել, հաշվի նստել…
«Ռոսատոմ»-ը կարող է Հայաստանին 50-1000 ՄՎտ հզորությամբ միջուկային ռեակտորներ առաջարկել. Կիրիլ Կոմարով 
Նրա խոսքով, Հայաստանի իշխանություններն իրենք են որոշելու, թե որ բլոկն ընտրել...
20 ռուսական ընկերություններ ՀՀ-ում մասնակցել են սննդի ոլորտում գործարար առաքելության միջոցառմանը
Երկու երկրների միջև մենք տեսնում ենք համագործակցության մեծ ներուժ, որը կարելի է իրացնել արտադրության ոլորտում կոոպերացիոն շղթաների ստեղծման...
Պեսկով. Բարեկամ Հայաստանի հետ հարաբերություններում բավականին բարդ շրջան ենք ապրում
Պեսկովի խոսքով, «կովկասյան տարածաշրջանը, ցավոք, գրավում է տարբեր արտատարածաշրջանային ուժերի ուշադրությունը...
«Ժողովուրդ». Հայաստանի իշխանությունները չեն գնացել ՌԴ դեսպանատուն, չեն ցավակցել
Իշխանականներից միայն ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ու ՔՊ-ական ռուս պատգամավոր Ալեքսեյ...
Ամենաշատ