News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ներողություն է խնդրել հարավկորեացի պաշտոնյայի սպանության համար: Այս մասին հայտնում է AP-ն` վկայակոչելով Հարավային Կորեայի նախագահի աշխատակազմի հայտարարությունը:

Ըստ աղբյուրի` Կիմ Չեն Ընը ներողությամբ նամակ է հղել Սեուլին` միջադեպն «անսպասելի» ու «ցավալի» անվանելով: 

Նախօրեին Հարավային Կորեան Հյուսիսային Կորեային մեղադրել էր իր կառավարության աշխատակիցներից մեկին գնդակահարելու եւ նրա մդին այրելու մեջ:

Հարավային Կորեայի պաշտոնյաները դատապարտել են Հյուսիսային Կորեային եւ պահանջել են պատժել մեղավորներին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ