News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արգենտինացի պատգամավորը հեռացվել է աշխատանքից այն բանից հետո, երբ Կոնգրեսի Ստորին պալատի վիրտուալ նիստի ընթացքում ինտիմ հաճույքների է տրվել, հայտնում է Reuters-ը:

Երկրի պատգամավորների հատուկ նիստի ժամանակ, որը տեղի է ունեցել տեսակոնֆերանսի ռեժիմով, էկրաններին հայտնվել է քաղաքական գործիչ Խուան Էմիլիո Ամերին, ով շոյում էր կնոջը եւ հանում է նրա վերնաշապիկը:

Դեպքից հետո, որի տեսանյութը վիրուսային է դարձել եւ զայրույթ է առաջացրել Արգենտինայում, օրենսդիրները քվեարկել են Ամերիի լիազորությունների կասեցման օգտին:

Վիրտուալ հանդիպումները կորոնավիրուսային համավարակի ֆոնին ավելի վաղ շփոթության մեջ էին գցել օրենսդիրներին: Իռլանդացի եվրախորհրդարանական Լյուկ Մին Ֆլանագանը հունիսին առանց տաբատի էր եթեր դուրս եկել:

Ամերին տեղական ռադիոյին տված մեկնաբանություններում ասել էր, որ իրեն լավ չի զգում կատարվածի կապակցությամբ` հավելելով, որ ինտերնետի կապը վատն է, եւ նրան հանկարծակիի էին բերել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ