News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային ինֆեկցիայի 7212 նոր դեպք, հայտնում է COVID-19-ի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբը։ Սա հունիսի 28-ից ի վեր առավելագույն օրական աճն է, երբ Ռուսաստանում կորոնավիրուս էր հայտնաբերվել 7658 մարդու մոտ, փոխանցում է «Մեդուզան»։

Անցած օրվա ընթացքում ամենաշատ նոր դեպքեր հայտնաբերել են Մոսկվայում՝ 1560 մարդ, ինչը 510  մարդով ավելի է, քան մեկ օր առաջ։ Կորոնավիրուսային ինֆեկցիայի տարածման առաջատարներ են դարձել նաեւ Պետերբուրգը (+224 մարդ), Մոսկվայի (+208), Ռոստովի (+187) եւ Նիժգորոդի (+168) մարզերը։

Ռուսաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 108 մարդ, ապաքինվել է 4317-ը։

Ռուսաստանում հայտնաբերված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 1 136 048-ի։ Համավարակի ամբողջ ժամանակահատվածում մահացել է 20 056 մարդ, ապաքինվել է 934 146 մարդ։ Ակտիվ դեպքերի թիվը կազմել է 181 846։

Մոսկվայի իշխանությունները 65-ն անց եւ քրոնիկական հիվանդություններով մարդկանց կոչ են արել սեպտեմբերի 28-ից մնալ տանը։ Դրանից բացի, գործատուներին խնդրել են որքան հնարավոր է շատ աշխատակիցների փոխանցել հեռավար աշխատանքի։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը խնդրել է խստորեն հետեւել տրանսպորտում, խանութներում եւ այլ հանրային վայրերում դիմակային եւ ձեռնոցային ռեժիմին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ