News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Ես ՍԴ նիստերին մասնակցել եմ, բայց քվեարկություններին չեմ մասնակցել, ինչը պայմանավորված է եղել սահմանադրական փոփոխությունների բովանդակության հետ կապված հարցերով: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 25-ին, ՍԴ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ դատավոր Արեւիկ Պետրոսյանը:

«Այդտեղ կային հարցեր, որոնք ոչ միայն ՍԴ-ի գործունեության հետ են կապված, այլ նաեւ ՍԴ դիմող սուբյեկտների իրավունքների: Ամենակարեւոր հարցը, ՍԴ նախագահի լիազորությունների ժամանակավորապես կատարողի, պատասխանատուի՝ Աշոտ Խաչատրյանի գործողությունների իրավաչափությունը ես չեմ ընդունել, քանի որ նա պարտավոր էր ՍԴ մասին օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն հունիսի 26-ից կատարել իր պարտականությունները, ինչը չի իրականացնել գրեթե մեկ ամիս շարունակ: Դրա պատճառով էլ մասնավորապես ՍԴ դիմող սուբյեկտների իրավունքների արգելափակման մասով առկա է եղել: Ես հոդաբաշխ բացատրություն չեմ լսել, թե ինիչու նա չպետք է կատարեր այդ գործողությունները, որպեսզի մենք հետո չփորձեինք տաբրբեր լուծումներ փնտրել այդ իրավիճակը շտկելու համար»,-ասաց նա՝ հստակեցնելով, որ խոսքը մասնավորապես արձակուրդում գտնվող ՍԴ դատավորներին հետ չկանչելու, նիստեր չգումարելու մասին է: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ