News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Իմ հեռախոսը 24 ժամ գաղտնալսվում է: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 25-ին, դատարանի դիմաց, որտեղ քննվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ միջնորդությունը, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Դիտարկմանը, թե խոսակցություններ կան, նաեւ իրեն ու Գեւորգ Պետրոսյանին առնչվող քրեական գործեր կհարուցվեն, Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Մենք ունենք տեղեկություն, որ ամեն ինչ անում են նաեւ իմ եւ Գեւորգ Պետրոսյանի նկատմամբ քրեական գործեր հարուցելու, կանչում են մարդկանց, հարցեր տալիս: Ես չեմ բացառում, որ կհարուցեն քրեական գործ: Ես չգիտեմ՝ իրենք ինչ մահապարտներ կարող են գտնել, որ մեր դեմ ցուցմունքներ կտան: Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ես եւ ընտրական կեղծիքը: Ես առանց ավելորդ համեստության կարող եմ ասել՝ եթե ՀՀ անկախության պատմությունից այս կողմ եղել են 15-20 լավագույն պատգամավորներ, դրանցից մեկը ես համարում եմ ինձ»,- ասաց նա:

Պատգամավորի դիտարկմամբ՝ Նիկոլ Փաշինյանի կողմից իրավապահների վրա կոնկրետ հանձնարարական կա՝ գտնել, պեղել իրենց մասին տեղեկություններ, մոնտաժել հեռախոսազրույցներ: «Ինձ արդեն ասել են, որ առաջիկայում պատրաստվում են եւս մեկ ձայնագրություն հրապարակել, որտեղ ես իբր վատ եմ արտահայտվել հայ ժողովրդի մասին»,-նշեց նա՝ տեսակետ հայտնելով, թե այս ամենի նպատակն իրենց լռեցնելն է, սակայն արդյունքի չեն հասնի:

«Մենք որեւէ հակաօրինական բան չենք անում, ինչպես ժամանակին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը խոսում էր իշխանության ձախողումների մասին, եւ որեւէ մեկն իր հանդեպ գոնե այս կարգի քաղաքական հալածանք չէր իրականացնում, անձնական կյանք, ընտանիք չէին մտնում, այս իշխանությունները անցել են նաեւ բարոյական այդ սահմանները»,-ասաց նա:

Տպել
Ամենաշատ