News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Ես չգիտեմ, թե Հրայր Թովմասյանն ինչ ինֆորմացիա ունի, և որտեղից, հենց հիմա մենք քննարկում ենք Երվանդ Խունդկարյանի թեկնածությունը։ Այս մասին Սահմանադրական դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն՝ անդրադառնալով լրագրողների դիտարկմանը, թե Հրայր Թովմասյանն ասում է, որ ինֆորմացիա ունի, թե քաղաքական շրջանակները հնարավոր է նոր թեկնածու առաջադրեն։

Լրագրողի հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում Երվանդ Խունդկարյանի թեկնածությանը, Վահե Գրիգորյանը կարճ պատասխանեց․ «Ես կարծում եմ, որ մենք նոր թեկնածուի կարիք ունենք»։

 Հիշեցնենք, որ ՍԴ-ում արդեն 3-րդ օրն է բարձր դատարանի նախագահ են ընտրում։ Երեկ ՍԴ նախագահի պաշտոնում ինքնառաջադրվել էր Երվանդ Խունդկարյանը, իսկ Աշոտ Խաչատրյանի թեկնածությունն էլ առաջադրել էր Հրայր Թովմասյանը, սակայն Խաչատրյանը ինքնաբացարկ էր հայտնել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ