News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Երեւանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնը (ՄՄԳԿ) ամփոփում է #կարդառուսգրակ գրական արշավը, որը սկսել էր օգոստոսին։ Ամառային արտակարգ պայմաններում կենտրոնն ընթերցասերներին առաջարկել էր մնալ տանն ու միանալ  սոցիալական նախաձեռնությանը՝ ընթերցել եւ վերհիշել ռուս դասականներին։ Նախաձեռնությանը միացողներն իրենց սոցիալական էջերում նշել են սիրելի հեղինակին, ընթերցել ու հրապարակել նրանց ստեղծագործություններից նախընտրելի հատվածներ։

Արշավին միացել են Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը, դերասան, ռեժիսոր Միքայել Պողոսյանը,  Ստանիսլավսկու անվան թատրոնի ղեկավար Մարիաննա Մխիթարյանը եւ թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանը,  կինոգետ Անետա Երզնկյանը,  հեռուստապրոդյուսեր Կարեն Քոչարյանը,  Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը,  հումորիստ Կարեն Ավանեսյանը, Լոմոնոսովի անվ. Մոսկվայի պետական համալսարանի դոցենտ Անիսեթ Գաբրիել Կոչոֆան եւ այլոք։ «Դոմ Մոսկվի» կենտրոնը հավաքել է բոլոր ընթերցումները եւ ներկայացնում է վիդեոհոլովակով։  

Արշավի մասնակիցների խորհրդով կազմված ռուս գրականության ծավալուն ցանկը եւ անհրաժեշտ հավելյալ գրականությունը «Դոմ Մոսկվի» կենտրոնը տրամադրել է Գավառի «Սամվել Քոչարյանցի» անվան թիվ 1 դպրոցի գրադարանին։

«Ուրախ ենք, որ մեր նախաձեռնությանը միացան մեծ թվով մշակույթի գործիչներ եւ ընթերցասերներ։ Ս․Եսենին, Բ․ Պաստերնակ, Ա․ Պուշկին, Մ․Լերմոնտով, Ի․ Բրոդսկի, Ի. Բունին, Ո. Վիսոցկի, 2-3 շաբաթ ընթերցասերները սոցիալական էջերում կարդում ու վերհիշում էին #ռուսգրակը եւ օգնում կազմել գրականության ցանկը, որով համալրեցինք մեր մարզային գրադարանները։ Շնորհակալ ենք արշավի մասնակիցներին, որոնք օգնեցինք իրենց խորհրդով»,- նշեց Երեւանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։

«Մեզ համար հրաշալի անակնկալ եւ հաճելի նվեր էր, քանի որ դպրոցի գրադարանը մշտապես անհրաժեշտություն ունի նոր գրքերի եւ գրականության։ Ուրախ կլինենք նաեւ հետագա գործակցության համար»,- նշեց Գավառի  թիվ 1 դպրոցի տնօրեն Գայանե Ղարիբյանը։

Օրերս  «Դոմ Մոսկվի» կենտրոնը ուսումնական եւ գեղարվեստական գրականություն փոխանցեց նաեւ  Արարատի մարզի Դմիտրով գյուղի դպրոցին, Երեւանի Ավետիք Մկրտչյանի անվան վարժարանին։ Նախաձեռնությունը շարունակական է։

Հիշեցնենք նաեւ, որ սեպտեմբերի 18-ին Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի մասնաճյուղում Երեւանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի (ՄՄԳԿ) նախաձեռնությամբ բացվեց «Ռուսական կենտրոն»-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը պարզ տեսնել է մաղթում բոլոր «տիկին Սանդուներին» և նրանց, ովքեր ցանկանում են տանել Հայաստանը. Լավրով
Բայց թող ավելի շուտ գա նրանց համար, ովքեր այժմ նույնպես բռնության են ենթարկվում Արևմուտքի կողմից...
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Մենք Հայաստան մինչև այժմ դաշնակից ենք համարում, իրավաբանորեն դաշնակից ենք. Լավրով
Կարծում եմ՝ ոչ միայն իրավական առումով...
Զատուլինը պատասխանել է Մանուկյանին. Ղարաբաղի իրադարձությունները կանխորոշված ​​էին
Նա նշել է, որ դա դառը ճշմարտությունն է եւ չի ցանկանում կարճ նամակով թվարկել պատճառներն ու պատճառները...
«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»
Վերջին շաբաթների ինտրիգը` արդյո՞ք Փաշինյանը կմասնակցի այս միջոցառումներին, կմնա՞ շքերթին, թե ոչ, ՀՀ...
Ադրբեջանն ի՞նչ  գին է վճարում ռուս խաղաղապահներին դուրս բերելու դիմաց, դժվար է ասել. Արտակ Բեգլարյան
Եթե արցախցիները ռուս խաղաղապահների գործող երաշխիքներով, կամ մինչև  2023 թվականի սեպտեմբերի երաշխիքներով  վերադարձող լինեին, ապա դուսր չէին էլ գա…
Ամենաշատ