News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունվար 27
USD
518.26
EUR
628.49
RUB
6.86
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության (ԵՄ) հատուկ ներկայացուցիչ Թոյվո Քլաարին: ԱՊԱ-ն հայտնում է, որ այս մասին տեղեկատվությունը տարածել է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը:

«Վերջին ամիսներին շատ մտահոգիչ զարգացումներ են եղել. հենց դա է այսօր իմ այստեղ գտնվելու հատուկ պատճառը: Դուք գիտեք, որ բարձրագույն ներկայացուցիչը կապի մեջ էր ինչպես ձեր արտգործնախարարի, այնպես էլ Հայաստանի արտգործնախարարի հետ: Եվրամիությունը շատ շահագրգռված է Հարավային Կովկասում անվտանգության, կայունության եւ խաղաղության մեջ: Ես, իմ հերթին, այստեղ եմ` իրավիճակն ուսումնասիրելու համար»,- շեշտել է Տոյվո Քլաարը:

Ավելի վաղ Քլաարը Twitter-ում հայտնել էր, որ գտնվում է Բաքվում` հանդիպումներ անցկացնելու համար, որոնք երկու օր կտեւեն: «ԵՄ-ն շատ շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության մեջ: Կարեւոր է թուլացնել լարվածությունը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ղեկավարությամբ վերադառնալ առարկայական բանակցությունների` առանց նախապայմանների»,- նշել է Թ. Քլաարը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարտական կորուստները՝ Հայաստանի 4 ղեկավարների օրոք․ yerevan.today
Ուսումնասիրելով նախկինում վիճակագրությունը, փաստենք, որ Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունը հերթական սուտն էր…
«Ժողովուրդ». Անկանխատեսելի հետևանքներ կարող են լինել. Եվրախորհրդարանի պատգամավորը բարձրացրել է հայ ռազմագերիների հարցը
Ես իմ պարտքն եմ համարում պարզել, թե ինչ է տեղի ունենում այնտեղ...
Armvoice-ը՝ Փաշինյանի հոդվածի մասին, որում նա գլուխ է խոնարհում 1990 թվականին Բաքվում զոհված ադրբեջանցիների առջեւ
1998 թվականին թողարկված «Հայերը եւ ադրբեջանցիները բախտակից ժողովուրդներ են» վերնագրով հոդվածում Փաշինյանը հարց է ուղղել...
Քոչարյանի իշխանության 10 տարիներին ունեցել ենք 92 մարտական զոհ․ ամրության և խաղաղության տարիներ. politik.am
Սրանք թվեր և փաստեր են, որոնք անհնար է կեղծել…
«Հրապարակ». «Չեմ հասկանում, թե որտեղ է ինձ «քցում» Ալիեւը». Փաշինյանը զարմացրել է շրջապատին
Նա հայտարարել է, թե դա բացառապես Հայաստանին է ձեռնտու...
Վաղ է խոսել այս պատերազմի հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին, դա բերելու է քաղաքականացման. Անդրանիկ Քոչարյան
Ես կարծում եմ՝ հիմա էլ այդ զեկույցը շատ կարեւոր է, որ այն օր առաջ ուսումնասիրվի…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ