News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Եթե Գայանե Աբրահամյանը մեկ շաբաթվա ընթացքում մանդատից հրաժարվելու իր դիմումը հետ չվերցնի, ապա նրան Ազգային ժողովում պիտի փոխարինի ցուցակով հաջորդը՝ Կարապետ Մխչյանը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը։ Կարապետ Մխչյանը «Իմ քայլը»  կուսակցությունների դաշինքի համապետական ցուցակի 87- րդ համարն է, նա հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ։ Կարապետ Մխչյանը Գյումրու քաղաքապետի խորհրդականն է։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնեց, որ մանդատը  վայր է դնում։ «Պատգամավորի մանդատը դիտարկել եմ որպես միջոց` խնդիրների լուծման եւ մեր հռչակած բարեփոխումների մեծածավալ աշխատանքն իրականացնելու համար, եւ այս առումով արդյունավետությունը կարեւորագույնն է, այլապես մանդատն ու կարգավիճակը կդառնան ինքնանպատակ, որն ինձ համար անընդունելի է»,- գրել էր նա։

Հավելենք, որ ԱԺ Կանոնակարգ սահմանադրական օրենքի համաձայն՝ պատգամավորը հրաժարականի մասին իր գրավոր դիմումը պաշտոնապես ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին, ով այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ։ Եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով՝

1) հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ.

2) հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ