News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Երեք կուսակցությունները՝ ՀՅԴ, ԲՀԿ եւ «Հայրենիք», հունիսի 20-ին հաղորդում էին ներկայացրել գլխվոր դատախազություն՝ քրեական օրենսգրքի 300, 300.1 եւ 309 հոդվածներով նախատեսված հանցագործության հատկանիշներով քրեական գործ հարուցելու համար: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 25-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը:

«Էությունն այն է, որ օրենսդիր եւ գործադիր իշխանության, ինչպես նաեւ մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց հնարավոր մասնակցությամբ տեղի է ունեցել սահմանադրական կարգի տապալում, իշխանության յուրացում եւ լիազորությունների անցում, ինչը ամենածանր հանցագործությունների մի ամբողջություն է եւ որն ուղղակիորեն կապված է մեր պետական սահմանադրական կարգի հետ:

ՀՔԾ-ն բացարձակ ապօրինի կերպով մերժել էր, որովհետեւ, ըստ էության, ոչ թե անառարկելի փաստերի ուսումնասիրության հիման վրա օրենքով նախատեսված իրենց պարտականությունը կատարեին, հարուցեին քրեական գործ եւ իրականացնեին օբյեկտըիվ ու անաչառ քննություն, իրենք արհեստական մերժել են:

Մենք օրենքով նախատեսված կերպով բողոքարկեցինք գլխավոր դատախազություն, եւ դատախազությունը, փաստորեն նույն կերպ վարվեց, ինչպես ՀՔԾ-ն: Սա խոսում է այն մասին, որ քաղաքական իշխանությունը պատվեր է իջեցնում վերեւից եւ իրավապահ համակարգը հլու-հնազանդ կատարում է այդ պատվերը:

Մեր ուղածը շատ պարզ բան է: Անգամ եթե քրեական գործ հարուցելու հիմքերի ուսումնասիրությունը պահանջում է ընդամենը հարուցել քրեական գործը եւ դրանում  ներկայացված փաստական հանգամանքները, ապացուցման հստակ նախագծումը իրականացնել, իրենց ուղղակի մերժել են քրգործի հարուցումը, ինչն անընդունելի է»,-ասաց Մինասյանը:

Նա հավելեց, որ իշխանությունները նախաձեռնեցին սահմանադրական կարգի տապալմանն ուղղված գործողություններ եւ դրանով ՍԴ-ի ինստիտուտն անգործության մատնեցին, հետեւանքը նա եղավ, որ այսօր փաստացի ունենք չգործող ՍԴ:

«Մենք տեսնում ենք այդ ուղղորդումը, բայց մենք իբրեւ իրվական պետությունը հարգող քաղաքական ուժեր, ուզում ենք նաեւ իրավական ճանապարհը ամբողջությամբ իրացնենք: Այս փաստերի հիման վրա վաղը, իշխանափոխությունից հետո մարդիկ պետք է պատասխանատվության ենթարկվեն»:

Նշենք, որ ԲՀԿ–ն, ՀՅԴ–ն ու «Հայրենիքը» դատարանում բողոքարկում են դատախազության եւ ՀՔԾ–ի հիշյալ որոշումները:

Անդրադառնալով այսօր ՍԴ-ում տեղի ունեցող զարգացումներին, մասնավորապես ՍԴ նախագահի ընտրությանը, Արծվիկ Մինասյանն ասաց. «Եթե գործընթացը ծնվել է ապօրինությունից, չի կարող այն օրինական լինել: Ակնհայտ է, որ իրենց նպատակը ոչ միայն իրենց քիմքին համապատասխան ՍԴ ունենալն է, որը կկատարի իշխանության ցանկությունները, այլեւ այնպիսի դատավորներ ունենալը, որոնք չունեն ինքնուրույնություն: Սա շատ հստակ երեւում է այն ճաքերից, որոնք քաղաքական մեծամասնության մոտ ակնհայտորեն կա»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ