News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի բանկային համակարգի ներկայացուցիչները զգուշավոր լավատեսությամբ են գնահատում իրավիճակը երկրի ֆինանսական շուկայում:

ԱրարատԲանկի խորհրդի նախագահ Գրիգոր Հովհաննիսյանը լրագրողներին ասել է, որ ամբողջ բանկային համակարգը պայքարում է համավարակի բացասական ազդեցության դեմ: Մշակվել են ընդհանուր մեխանիզմներ, այդ թվում` ժամանակավոր հետաձգումներ, պարտքի կապիտալիզացիա եւ այլն: Արդյունքում, չնայած բանկային համակարգը որոշակի վնասներ է կրել, սակայն կայուն է մնացել: Վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցումը Հովհաննիսյանը ժեստ է համարել Կենտրոնական բանկի կողմից, որին բանկային համակարգը սպասում էր: Նա շեշտել է, որ ճգնաժամային իրավիճակում նման քայլը շատ օգտակար է, հատկապես` հաշվի առնելով համակարգի ընդհանուր վիճակը, ինչպես նաեւ հնարավոր զարգացումները:

«Հայաստանի բանկային համակարգը մնում է կայուն, սակայն դեռ վաղ է վերջնական գնահատական ​​տալ: Եվրոպայում կորոնավիրուսի երկրորդ ալիքը նոր է սկսվում, հայկական համակարգն ինտեգրված է միջազգային ֆինանսական շուկաներում, ուստի շատ բան կախված կլինի նրանից, թե ինչպես կանդրադառնա երկրորդ ալիքը ընդհանուր ֆինանսական շուկաների վրա: Սակայն կրկին ուզում եմ շեշտել, որ իրավիճակը կայուն է, եւ մենք բոլորս լավատեսորեն ենք տրամադրված»,- ասել է Հովհաննիսյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված և զգուշավոր դիրքորոշում է, չպետք է շրջանցենք պատժամիջոցները. Թունյան
ՀՀ-ում «Միր» քարտերի արգելափակման հարցը մեդալի երկու կողմ ունի…
Չինաստանի, ԱՄԷ եւ Թուրքիայի բանկերում բարդացրել են վճարումները ռուսական նավթի համար. Reuters
Բանկերում պահանջները խստացվել են...
Շվեյցարիայի բանկերը սկսել են փակել ռուսաստանցիների հաշիվները
Շվեյցարական բանկերը սկսել են չսպասարկել ռուսաստանցիներին...
Թուրքական բանկերը չեն ընդունում վճարումներ Ռուսաստանից. ԶԼՄ
Թուրքական արտահանողները դեռ չեն կարող ստանալ վճարումներ Ռուսաստանից...
ԱրարատԲանկը 27-րդ անգամ թողարկում է դոլարային պարտատոմսեր
Ընդհանուր ծավալը՝ 5 մլն ԱՄՆ դոլար...
5 000 դրամ բոնուս IDBank-ից՝ կենսաթոշակային քարտ ձեռք բերողների համար
Բոնուսը ստանալու համար անհրաժեշտ է ունենալ կենսաթոշակային հաշվից/քարտից տարբերվող այլ հաշիվ։ Իսկ բոնուսը վճարելուց հետո կստանաք տեղեկացնող SMS...
Ամենաշատ