News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում, որտեղ քննվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդությունը, դրսում հավաքվածներին միացավ նաեւ ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը։

Նա կրկին դիմակ չէր կրում եւ ոստիկանները դադարեցրին նրա ճեպազրույցը՝ արձանագրություն կազմելու համար։

Գեւորգ Պետրոսյանն էլ ասաց ոստիկաններին՝ ունի ապացույց, որ ինքը դիմակ չի կարող կրել։ Նա ոստիկանների ուղեկցությամբ երկար քայլեց մինչեւ իր ավտոմեքենան եւ ցույց տվեց համապատասխան բժշկական փաստաթուղթ, որն ազատում է դիմակ կրելուց:

Բժշկական փաստաթուղթ ներկայացնելուց հետո Գեւորգ Պետրոսյանը տուգանվեց։

Տպել
Ամենաշատ