News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Իմ ասածներից ոչ մի բան սխալ դուրս չի եկել, մնացածի մասին մեկնաբանություններ չունեմ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 25-ին, ՍԴ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը:

Հիշեցնենք, որ նա երեկ հայտարարել էր, որ տպավորություն ունի, որ ուղղորդված գործընթաց է տեղի ունենում, դրա համար հրաժարվում է մասնակցել ՍԴ աշխատակարգային նիստին: Իսկ այսիօր էլ հավելել էր, որ իր հայտարարությունից հետո կարծես նոր  սցենար է քննարկվել:

Հարցին, թե ինքը ՍԴ նախագահի նոր ընտրությունների ժամանակ որեւէ թեկնածուի կառաջադրի՞, Հրայր Թովմասյանը պատասխանեց. «Տեսնենք: Կլսեմ գործընկերներիս, կքննարկենք եւ կտեսնենք: Ինքնաառաջադրման մասին ոչինչ չեմ ասել, հիմա էլ ոչինչ չեմ ասում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ