News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 23
USD
518.44
EUR
631.1
RUB
6.95
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է Հանրային ներդրումների կառավարման հայեցակարգի նախագիծը:

Էկոնոմիկայի նախարարության պատասխանատուները մանրամասն անդրադարձ են կատարել նախագծի առաջնահերթություններին և նպատակներին: Մասնավորապես, նշվել է, որ ռազմավարությամբ նախատեսվում է ներդնել այնպիսի համակարգ, որը նպաստելու է ներդրումային նոր գաղափարների գեներացմանը, ծրագրերի երկարաժամկետ հատվածում պլանավորմանը, հանրային ներդրումների կարիքների գնահատմանն ու առաջնահերթություններին:

Նախագծի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, ներկայացվել են տարբեր առաջարկություններ և դիտարկումներ: Վարչապետ Փաշինյանն առաջարկել է նախագիծն ընդունել ի գիտություն և հանձնարարել շարունակել ռազմավարության լրամշակման ուղղությամբ աշխատանքներն ու այն բերել վերջնական տեսքի՝ հաշվի առնելով այսօրվա քննարկումների արդյունքները:

Խորհրդակցության ընթացքում ներկայացվել է նաև հողային բարեփոխումների ընթացիկ վիճակը: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել չօգտագործվող հողատարածքների ծավալների կրճատման, օգտագործվող հողատարածքների արդյունավետության բարձրացման, գյուղատնտեսական հողերի աշխարհագրության քարտեզների ստեղծման ուղղությամբ կատարվող աշխատանքներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ալավերդիում ներդրվել է 77 միլիոն 450 հազար դրամ, սպասվում է ևս 54 միլիոնի ներդրում. ՀՏԶՀ
2020-ի ընթացքում Ալավերդիում ներդրվել է 43 միլիոն 245 հազար դրամ։ Այս տարի համայնք է մատակարարվել 34 միլիոն 200 հազար դրամ արժողությամբ…
Չինաստանը եւ ԵՄ-ն ավարտել են ներդրումային համաձայնագրի շուրջ բանակցությունները
Մենք բաց ենք բիզնեսի համար, բայց հավատարիմ ենք փոխադարձությանը, հավասար պայմաններին եւ արժեքներին․․․
Եվրամիությունն ու Չինաստանը մտադիր են ներդրումների մասին երկար սպասված համաձայնագիր ստորագրել
Նրա խոսքով՝ գործարքը կնքվել է այն բանից հետո, երբ Չինաստանը պարտավորվել է վավերացնել Աշխատանքի միջազգային կազմակերպության հարկադիր աշխատանքի կանոնները․․․
Գերմանիայում հայտարարել են Ռուսաստանում ուղիղ ներդրումների վերականգնման մասին
Նա նշել է, որ ներկայում Գերմանիայից ընկերություններն իրագործում են Ռուսաստանում մի քանի խոշոր նախագծեր…
Վահան Քերոբյանը չինական ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում ներդրումային ծրագրերին
Վահան Քերոբյանը չինական ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում ներդրումային ծրագրերին...
ԿԲ. Ներդրումների հնարավորությունները Հայաստանում միջնաժամկետ հեռանկարում դրական են գնահատվել
Այսպիսի գնահատականը կապված է երկրի մակրոտնտեսական կայունության հետ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ