News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Այսքան ծավալուն քննարկումներից հետո խիստ դժվար է կարճ ժամկետում որոշում կայացնելը, չգիտես՝ ինչու դատարանը որոշեց, որ այսօր՝ 23։00-ին որոշումը հրապարակի։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 25-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պաշտպաններից Երեմ Սարգսյանը։

Պաշտպան Սարգսյանն անդրադարձավ Վերաքննիչ քրեական դատարանի որոշմանը եւ գնահատեց անօրինական որոշում. «Առաջին ատյանի դատարանն պատգամավորների կողմից արված հայտարարությունները քննիչը չի ներկայացրել, չկա դա միջնորդության մեջ, մեղադրող կողմն այս հայտարարությունը չի դրել որպես խոչընդոտման հիմք հաստատող փաստական տվյալ։ Դրան անդրադարձել է պաշտպանության կողմը, ասել ենք՝ տեսեք, ԱԱԾ-ն նախաքննական նյութը բաց նկարով ցույց է տալիս, որպեսզի հրապարակվի։ Եվ սրա հիման վրա Վերաքննիչ դատարանի որոշել է. դատարանը թույլ է տվել, որպեսզի կողմերն ինչ-որ փաստարկի վրա հղում կատարեն, սակայն չի պահանջել այս փաստաթղթերը եւ չի գնահատել սա խոչընդոտման տեսանկյունից կարեւո՞ր է, թե՞ ոչ։ Այսինքն՝ ոչ ոք բովանդակության մասին դատարանում չգիտեր, ոչ ոք կարեւոր չէր էլ համարում  խոչընդոտման ռիսկ։ Վերաքննիչ դատարանը հանկարծ որոշեց, որ առաջին ատյանի դատարանը պարտավոր էր պահանջել ու գնահատել։ Այսինքն՝ այստեղ իրավական առումով լուրջ խնդիր կա. դատարանը նման իրավունք չունի։ Եթե կողմը դիրքորոշում չի արտահայտում, դատարանը չի կարող ասել՝ մի հատ գնացեք, սենց նյութ կա բերեք, դիտարկեք  խոչընդոտման ռիսկ հիմնավորող»։

Սարգսյանն ասաց, որ այսօրվա դատական նիստին իրենք դատարանին հորդորել են՝ չշարունակել Վերաքննիչ քրեական դատարանի անօրինական որոշումը. «Մենք այսօր առաջին ատյանի դատարանին ասում էին՝ չնայած դատարանն այն ժամանակ անօրինական որոշում է կայացրել, դա չի նշանակում, որ դու կարող ես շարունակել։ Այսքանից հետո ասացինք՝ եկեք համարենք, որ այդ հայտարարությունները պատգամավորներն են գրել։ Սա արդյոք հիմնավորում է, որ Գագիկ Ծառուկյանը կարող է խոչընդոտել գործի քննությանը, անօրինական ազդեցություն գործադրի։ Հայտարարագրում գրված է, որ անձինք ռեյտինգային կարգով ցանկանում են առաջադրվել, հայտնվել այդ ցուցակի առաջատար դիրքերում եւ դրա համար համոզմունք ունեին, որ կարող են որոշակի քանակի ձայն ապահովել եւ նշում էին՝ եթե չապահովեմ, պարտավորվում եմ հավակնություններ չունենալ»։

Հարցին՝ ըստ իրենց՝ ինչո՞վ է այդ հրատապությունը պայմանավորված, պաշտպանն ասաց. «Այստեղ ոչ թե մի դատավոր կամ մի պաշտոնատար անձ է, այլ մի ամբողջ դատական համակարգ, Վճռաբեկ դատարանով հանդերձ քուն ու դադար թողել էին եւ մտածում էին, թե երբ է այս գործը պաշտպանը ստանալու, որ թուղթը վերցնեն 3 օրվա մեջ էլ որոշում կայացնեն եւ ամսի 17-ն էլ մուտքագրում են»։

Պաշտպանը նշեց, որ միջնորդությունից անցել է 3,5 ամիս, դատարանում հարց է հնչեցվել՝ արդյոք մեղադրող կողմն ունի՞ մեկ տվյալ, որ Ծառուկյանը քրեական գործի ընթացքին խոչընդոտել է, մեղադրող կողմն էլ ասել է, որ չունեն այդպիսի տվյալ. «Ասում են՝ հիմա պիտի կալանավորենք, որ սրանից հետո չխոչընդոտի։ Մենք դատարանում հիմնավորեցինք սրա քաղաքական բնույթը։ Երբ Գագիկ Ծառուկյանը քաղաքական հայտարարություններ է անում, նրան հետեւում են քրեական գործով կոնկրետ արձագանք»։

Հարցին՝ ի՞նչ ակնկալիքներ ունի պաշտպանական թիմը, Երեմ Սարգսյանն ասաց. «Ես ցավ եմ ապրում, որ այս միջնորդությունների քննարկումները հրապարակային չեն լինում։ Պետք է տեսնեն բոլորը, թե ինչ է տեղի ունենում, որ հետագայում չասեն՝ ամեն ինչ օրինական էր։ Եթե կալանավորման որոշում լինի, ուրեմն սա քաղաքական հետապնդման շարունակությունն էր»։

Անդրադառնալով պաշտպանների կողմից դատավոր Մնացական Մարտիրոսյանին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ դատարանի մերժման որոշմանը՝ Երեմ Սարգսյանն ասաց. «Երբ մենք ասում ենք՝ այստեղ խտրական մոտեցում է, ներկայացնում ենք մամուլի հրապարակումները եւ այլն։ Նա ասում է, որ դա սուբյեկտիվ ընկալումներն է պաշտպանի։ Ես չեմ ընկալել եւ ես ներկայացրել եմ հրապարակում, որտեղ կա խնդիրը։ Ասում ենք՝ դուք որտեղի՞ց գիտեիք, որ ԱԱԾ աշխատակիցները եթե բերեն ծանուցագրերը ձեր աշխատակազմի փոխարեն, ապա մեզ կհանձնեն հաստատ, որ դուք էլ այդ հաշվարկով դատական նիստ եք նշանակում. արձագանք չկար»։

Երեմ Սարգսյանը հայտնեց, որ իրենք ունեն տեղեկություն՝ դատարանը պետք է արագ բավարարի միջնորդությունը։

Հիշեցնենք, որ պաշտպանները Գագիկ Ծառուկյանի գործով հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին եւ ՀՔԾ-ին։ Նրանք հայտնել են, որ ունեն փաստական տվյալներ այն մասին, որ ինչ-որ պաշտոնատար անձանց անօրինական միջամտության արդյունքում «որոշվել» է, որ վճռաբեկ դատարանը հնարավորինս սեղմ ժամկետում պետք է մերժի ներկայացված վճռաբեկ բողոքները, որպեսզի դատական գործը շատ արագ մուտքագրվի Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, հնարավորինս արագ կարգով քննություն իրականացվի եւ Գագիկ Ծառուկյանը կալանավորվի։

Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 154.2 հոդվածով (ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):

Նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում եւ այն որակում է ապօրինի։

Հիշեցնենք, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Ծառուկյանին պատգամավորական անձեռմխելիությունից զրկելու միջնորդություն էր ներկայացրել ԱԺ, որը բավարարվել էր։

Սակայն Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր՝ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդությունը։

Ըստ առաջին ատյանի դատարանի որոշման՝ հիմնավոր կասկածն առկա էր։ Այս որոշումը Վերաքննիչ էին բողոքարկել երկու կողմն էլ. դատախազությունը պահանջել էր բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը եւ կալանավորել Ծառուկյանին, իսկ փաստաբաններն էլ մի քանի  բողոք էին ներկայացրել, որոնցից մեկն այն էր, թե գործն ըստ օրենքի պետք է ՀՔԾ-ում քննվեր։

Նշենք, որ վերաքննիչը մերժել էր փաստաբանների բողոքը, իսկ դատախազության բողոքն էլ մասնակի բավարարել՝ բեկանելով առաջին ատյանի որոշումը եւ ուղարկել նոր քննության։

Այնուհետեւ Գագիկ Ծառուկյանի փաստաբանական թիմն ու գլխավոր դատախազությունը վճռաբեկ բողոք էին ներկայացրել։ Հայտնի դարձավ, որ Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել կողմերի բողոքները։

Նշենք, որ այս քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն ԱԺ նախկին մի քանի պատգամավորներ, որոնց թվում են՝ Աբրահամ Մանուկյանը, Վանիկ Ասատրյանը եւ Սեդրակ Առուստամյանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունը անհիմն է, ՍԴ-ն ողջամտություն դրսեւորեց․ Ծառուկյանի փաստաբան
ՍԴ-ն աշխատակարգային որոշմամբ մերժել է Ազգային ժողովի խորհրդի դիմումը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի լիազորությունները․․․
Այսօր մեր ճակատագրի որոշումն է. հիմնական խնդիրը պետք է լինի այս վիճակից դուրս գալը. Գագիկ Ծառուկյան
Որեւէ մեկը որեւիցե հարց այս պահին իրավունք չունի քննարկելու։ Այն ինչն այն ժամանակ արել ենք, հիմա ավելի շատ ենք անելու…
Գագիկ Ծառուկյանը դուրս է գալիս ԱԱԾ մեկուսարանից
Կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը քիչ անց դուրս է գալու…
Գագիկ Ծառուկյանը 100 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց
Ծառուկյանի պաշտպաններն կալանավորման որոշման դեմ վերաքննիչ բողոք էին ներկայացրել, ինչը դատարանը մերժել…
Ծառուկյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու հարցով դատական նիստը հետաձգվել է, այն կկայանա հոկտեմբերի 22-ին
Ծառուկյանի պաշտպաններից Սամվել Դիլբանդյանն էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք լրիվ հիմնավորումները միջնորդության...
13։00-ին դատարանում քննվելու է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը
Հուսով ենք, որ գոնե Հայաստանի և Արցախի համար այս կարևորագույն պահին դատավորը և մյւուս շահագրգիռ անձինք…
Ամենաշատ