News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


ՍԴ դատավոր Արեւիկ Պետրոսյանը մասնակցել է ՍԴ նախագահի ընտրության քվեարկությանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ դատավոր Արեւիկ Պետրոսյանը։

«Քվեարկությանը մասնակցություն ունեցել եմ։ Բազմաթիվ հարցեր եմ ուղղել թեկնածուին, թեկնածուն էլ տվել է իր պատասխանները»,- ասաց ՍԴ դատավորը։

Լրագրողի այն դիտարկմանը, որ որոշ դատավորներ կարծում են՝ այս գործընթացն ուղղորդված է, Արեւիկ Պետրոսյանն ասաց. «Յուրաքանչյուր դատավոր իր դիրքորոշումն ունի, արտահայտում է իր դիրքորոշումը, միգուցե ունի դրա վերաբերյալ նաեւ իր համապատասխան հիմնավորումները։ Գտնում եմ, որ այս գործընթացը, որը տեղի է ունեցել մանրամասն, այդ ընթացքում ոչ միայն հարցադրումների միջոցով անդրադարձ է կատարվել կոնկրետ թեկնածուին, թեկնածուին ներկայացվող պահանջներին, այլեւ ընդհանրապես ստեղծված իրավիճակին, սահմանադրաիրավական փոփոխություններին, օրենքի փոփոխություններին, ՍԴ-ում ճգնաժամ հասկացությանը, հանրային վստահությանը ՍԴ-ի նկատմամբ։ Եղել են տարբեր քննարկումներ»։

Հարցին՝ արդյոք հարցուպատասխանին Խունդկարյանին ուղղվե՞լ են քաղաքական հարցեր, ՍԴ դատավորն ասաց. «ՍԴ-ում քաղաքական հարցեր չեն քննարկվում։ Թե ինչպիսին են եղել հարցադրումները, մանրամասներ ներկայացնելու ցանկություն չունեմ։ Յուրաքանչյուր դատավոր, եթե ցանկություն կունենա, կարող է ներկայացնել։ Հարցադրումները քաղաքական են եղել, իրավական կամ այդ տիրույթի շրջանակում են եղել, թե ոչ, չեմ մանրամասնի»։

Հարցին՝ արդյոք ՍԴ-ում հիմա կա՞ ճգնաժամ, Պետրոսյանն ասաց. «Ինքներդ կխնդրեմ գնահատեք։ Իմ կողմից այդ հարցը տրվեց Խունդկարյանին. ՍԴ-ում մինչեւ 2020 թվականի հունիսի 26-ը եւ այս իրավիճակի հետ կապված։ Պատասխանը չեմ բարձրաձայնի։ Ճգնաժամի հետ կապված իր դիրքորոշումը եղել է ընդհանրական, եղել է հանրային վստահության, դատական համակագրում ընդհանուր ճգնաժամի վերաբերյալ»։

Հարցին՝ իր կարծիքով ո՞վ լինի ՍԴ նախագահի հաջորդ թեկնածուն, Արեւիկ Պետրոսյանն ասաց. «Չեմ կարող ասել, որովհետեւ պետք է լինեն առաջադրումներ եւ ինքնաառաջադրում։ Ոչ մեկին չեմ պատրաստվում առաջադրել»։

Տպել
Ամենաշատ