News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 20
USD
492.4
EUR
578.91
RUB
6.34
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը


Կառավարարության շենքի մոտ «Այլընտրանք» ՀԿ-ի անդամները տեղադրեցին դագաղ, տնական օղու մեծ շիշ,  պինցետ և պաստառ «Նիկոլ, մարդասպան» գրությամբ:

Ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև տեղի ունեցավ քաշքշուք, որի արդյունքում «Այլընտրանք» ՀԿ ղեկավար Նարեկ Մանթաշյանին բերման ենթարկեցին:

Նրա խոսքով՝ իրեն բերման ենթարկելու որոշում է կայացվել, քանի որ ոստիկանները կասկածներ ունեն, որ դագաղում կարող են լինել պայթուցիկ նյութեր. «Ինձ տանում են հետագա պարզաբանման: Դագաղ ենք տեղադրել, որովհետև այս իշխանությունը մահվան դեպքերին նայում է մատների արանքով: Նրանք մահերին նայում են որպես իրենց հերթական քաղաքական ակցիայի: Եւ մեր ասելիքն ավելի խորհրդավոր դարձնելու համար բերեմ եմ այս դագաղը, որի վրա կորոնավիրուսից մահացածների թիվն է, որ իրենք հասկանան՝ ամեն դագաղ մարդու կյանք է Ես չեմ բերել այս դագաղը՝ նրանցից որևէ մեկի մահը ցանկանալով, մենք իրենց նման չենք, որ տանենք դագաղը դնենք կենդանի մարդկանց տան մոտ: Սա ընդամենը խորհրդանիշ է»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ