News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Այսօր երեկոյան՝ սեպտեմբերի 25-ին, Խարկովի շրջանի Չուգուեւ քաղաքի մերձակայքում ինքնաթիռ է կործանվել: Այդ մասին պատմել են Օդուժի հրամանատարությունում:

«Ինքնաթիռը կործանվել է վայրէջք կատարելիս: Բացի անձնակազմից, ինքնաթիռում գտնվել են Խարկովի Օդուժի համալսարանի ուսանողներ: Կամ զոհեր եւ տուժածներ»,-ասվում է հաղորդագրության մեջ:

ZN.UA-ի տվյալներով՝ ինքնաթիռում գտնվել է 30 ուսանող:

Խարկովի շրջանի Ազգային ոստիկանությունից հաստատել են, որ ինքնաթիռը կործանվել է Կիեւ-Խարկով ուղու 530-րդ կմ-ում: Հաղորդվում է, որ ինքնաթիռն ընկել է զորամասի օդակայանից 2 կմ հեռավորության վրա:

ՆԳՆ-ից պարզաբանել են, որ ինքնաթիռում գտնվել է 23 մարդ՝ անձնակազմի 5 անդամ եւ 18 ուսանող: 21:45-ի դրությամբ՝ կա 18 զոհ, եւս 2 մարդ ստացել է ծանր վնասվածքներ:

Ավելի ուշ ՆԳՆ-ից հայտնել են, որ  ինքնաթիռում, հնարավոր է, գտնվել է 24 մարդ, որոնցից 22-ը զոհվել է 22:00-ի դրությամբ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ են
Մարտի 27-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։00-ի...
Եղեգնաձորում զենքով խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է 32–ամյա բնակիչը
Ավարտվել է Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցում նույն քաղաքի 32–ամյա...
«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր
ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում կատարված ստուգողական...
«Ով է անմեղ մարդկանց «գլխին գործ սարքում». «Մեդլայնի» գործով «Թոքաբանության ազգային կենտրոնի» բաժնի վարիչն արդարացվել է
Գրառումնս ընդունել, որպես հաղորդում հանցագործության մասին...
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով խուզարկություններ են անցկացվում շուրջ 40 վայրերում
ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևանի վարչության Նոր Նորքի բաժին մի խումբ անձանց…
Ճապոնիայում կարմիր բրնձի սննդային հավելումներ ընդունելուց հետո 680 մարդ ցանկություն է հայտնել բժշկի դիմել
Այս պահին գիտենք, որ 114 մարդ հոսպիտալացված է...
Ամենաշատ