News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Իշխանությունը եւս մեկ անգամ «ոտքերը սրբեց» արդարադատության վրա։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 25-ին, ԱԱԾ շենքի դիմաց, լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը:

Նշենք, որ քիչ առաջ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ Ծառուկյանին կալանավորելու որոշում կայացրեց. Ծառուկյանն արդեն կալանավայրում է։

«Մեզ համար առավել քան հստակ է, որ սա քաղաքական պատվեր է։ Պարոն Ծառուկյանի ոգին ամուր է։ Ինքն իր թիմակիցներին հորդորեց նույն սկզբունքներով շարունակել առաջնորդվել։ Փաստաբաններն ասել են, որ այդպես էլ որեւէ հիմնավորում դատարանը չի կարողացել ներկայացնել, որ այս ամիսների ընթացքում պարոն Ծառուկյանը փորձի որեւէ կերպ խոչընդոտել քննության ընթացքին։ Հստահաբար, պարոն Ծառուկյանը նման քայլ չէր անելու, սակայն քանի որ մենք գործ ունենք քաղաքական հաշվեհարդարի հետ, դատարանը բացարձակապես թքաց է ունեցել թե արդարադատության սկզբունքների եւ թե այն հիմնական գաղափարների իրագործմանը, որին ինքը միտված է։ Նրանք այդ պտուղները չեն մարսելու. ես իրենց խոստանում եմ։ Իրենց ամբիացիաները, իրենց մանկության չկատարված երազանքները, իրենց անլիարժեքության կոմպլեքսները բավարարելու համար, իրենց անհավասարակշիռ պահվածքով ընունակ են ամեն քայլի»,- ասաց Տոնոյանը։

Նա հայտնեց, որ օրենքով ընդձեռված ամբողջ գործիքակազմերն իրենք օգտագործելու ենք. «Որովհետեւ այս Կառավարության հեռացման անհրաժեշտության գործընթացն այլեւս անկասելի է։ Մենք ունենք մեր հստակ ճանապարհային քարտեզը։ Անկախ այն հանգամանքից, որ մեր ղեկավարը չի լինելու քաղաքական այս գործընթացի առաջնորդման դիրքերում, այնուամենայնիվ քաղաքական թիմը պարոն Ծառուկյանից հստակ հանձնարարականները ստացել է»։

Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 154.2 հոդվածով (ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):Հիշեցնենք, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Ծառուկյանին պատգամավորական անձեռմխելիությունից զրկելու միջնորդություն էր ներկայացրել ԱԺ, որը բավարարվել էր։ Սակայն Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր՝ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդությունը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունը անհիմն է, ՍԴ-ն ողջամտություն դրսեւորեց․ Ծառուկյանի փաստաբան
ՍԴ-ն աշխատակարգային որոշմամբ մերժել է Ազգային ժողովի խորհրդի դիմումը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի լիազորությունները․․․
Այսօր մեր ճակատագրի որոշումն է. հիմնական խնդիրը պետք է լինի այս վիճակից դուրս գալը. Գագիկ Ծառուկյան
Որեւէ մեկը որեւիցե հարց այս պահին իրավունք չունի քննարկելու։ Այն ինչն այն ժամանակ արել ենք, հիմա ավելի շատ ենք անելու…
Գագիկ Ծառուկյանը դուրս է գալիս ԱԱԾ մեկուսարանից
Կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը քիչ անց դուրս է գալու…
Գագիկ Ծառուկյանը 100 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց
Ծառուկյանի պաշտպաններն կալանավորման որոշման դեմ վերաքննիչ բողոք էին ներկայացրել, ինչը դատարանը մերժել…
Ծառուկյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու հարցով դատական նիստը հետաձգվել է, այն կկայանա հոկտեմբերի 22-ին
Ծառուկյանի պաշտպաններից Սամվել Դիլբանդյանն էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք լրիվ հիմնավորումները միջնորդության...
13։00-ին դատարանում քննվելու է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը
Հուսով ենք, որ գոնե Հայաստանի և Արցախի համար այս կարևորագույն պահին դատավորը և մյւուս շահագրգիռ անձինք…
Ամենաշատ