News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 31
USD
493.6
EUR
576.08
RUB
6.24
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի շուրջ 3.5 հազար ընկերություն, այդ թվում` Tesla-ն, Ford Motor-ը, Target-ը, Walgreen-ը եւ Home Depot-ը, դատական ​​հայց է ներկայացրել կառավարության դեմ: Հայցվորները պնդում են, որ ԱՄՆ դաշնային կառավարությունը` որպես մեղադրյալներ նշվում են ԱՄՆ առեւտրի ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը եւ ԱՄՆ սահմանապահ ծառայությունը, ապօրինի բարձրացրել է չինական ապրանքների մաքսատուրքերը:

Դատական ​​հայցի համաձայն` ԱՄՆ վարչակազմը խախտել է սակագների ներդրման նախկինում սահմանված կանոնները եւ խախտել է մի շարք ընթացակարգեր, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: 

Թրամփի վարչակազմը պնդում է, որ սակագնի բարձրացումը երաշխավորված է, քանի որ Չինաստանը շարունակում է գողանալ ամերիկյան մտավոր սեփականությունը եւ ամերիկյան ընկերություններին պարտավորեցնում է մուտք տրամադրել իրենց տեխնոլոգիաներին` չինական շուկայում աշխատելու իրավունքի դիմաց:

Սեպտեմբերին Առեւտրի համաշխարհային կազմակերպությունը եզրակացրել էր, որ Միացյալ Նահանգները խախտել են համաշխարհային առեւտրի կանոնները` բարձրացնելով  չինական ապրանքների սակագները Չինաստանի հետ առեւտրային պատերազմի շրջանակներում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ