News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 23
USD
518.44
EUR
631.1
RUB
6.95
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի նոր վարչապետ Յոսիհիդե Սուգան ասել է, որ ինքը եւ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը պայմանավորվել են սերտորեն համագործակցել բարձր մակարդակի հանդիպումների միջոցով, հաղորդում է AP-ն:

«Ես Սի Ցզինպինին ասացի, որ չին-ճապոնական հարաբերությունների կայունությունը կարեւոր նշանակություն ունի ոչ միայն երկու երկրների, այլեւ տարածաշրջանի եւ միջազգային հանրության համար»,- հեռախոսազրույցից հետո լրագրողներին ասել է Սուգան:

Սի Ցզինպինի` անցյալ տարվա ապրիլին պլանավորված այցը Ճապոնիա անորոշ ժամանակով հետաձգվել էր` կորոնավիրուսի համավարակի պատճառով:

«Մենք չենք քննարկել Ցզինպինի հնարավոր այցը Ճապոնիա»,- ասել է  Սուգան: Այնուամենայնիվ, ղեկավարները պայմանավորվել են գագաթնաժողովներ անցկացնել` տարածաշրջանային եւ միջազգային հարցերի շուրջ համագործակցության համար:

Չինական «Սինհուա» լրատվական գործակալությունը հաղորդել էր, որ Սի Ցզինպինը նշել է հարաբերությունների բարելավումը եւ ասել, որ Չինաստանը պատրաստ է համագործակցել Սուգայի կառավարության հետ` այնպիսի փոխշահավետ ոլորտներում համագործակցությունը խորացնելու համար, ինչպիսին է առեւտուրը, ինչպես նաեւ` զգայուն խնդիրների լուծման համար, այդ թվում` պատմական:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ